Բակո Սահակյանին հորդորում եմ՝ կարգի հրավիրի իր կառավարության աշխատակիցներին և ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹՈՎ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ունեցած ելույթում դիմեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին՝ հորդորելով կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին:

«Ընդհանրապես վերջին օրերին լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը, բացարձակ չեմ հասկանում, ինչի՞ են ակտիվացել և ինչի՞ են փորձում խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ, և այդ հարցերն անպայման կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ պարոն Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և ուղարկել իրենց աշխտանքը կատարելու»,- հարթակից հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ վերջին օրերին իր հայտարարություններից որոշներին մեկնաբանություններ են տրվում Արցախից: Մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադարձել էր Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է ում որդին ծառայել է ԼՂՀ-ում:

«Առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններն են անում, չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օր ու մեջ իմ ասածների վերաբերյալ մեկնաբանություններ է տալիս, պատկերացնո՞ւմ եք՝ իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի և անհայտ իրադարձությունների վերաբերյա սկսի մեկնաբանություններ տալ, հասկանո՞ւմ եք՝ դրա հետևանքն ու արդյունքը ինչ կլինի: Սթափվե՛ք և զբաղվե՛ք ձեր աշխատանքով, իհարկե ինչ տեղի է ունեցել, ձեզ հետ կքննարկեմ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ զբաղվեք ձեր գործով»,- հորդորեց Նիկոլ Փաշինյանն ապա հավելեց. «Ասում են՝ վայ, նախընտրական շահարկում, Ռոբերտ Քոչարյանի որդիները… Ի՞նչ Ոոբերտ Քոչարյանի որդիները, ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ, ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են Երևանում: Ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, ծառայել է ՊՆ վարչական մասում, մյուս որդին էլ ծառայել է որպես վարորդ պետական ավտոն դրել են տակը, ուր ուզել գնացել է, պետության, ավտոյի հաշվին և այլն: Էդ ինչի՞ եք ոգևորվել»:

Մանրամասները՝ տեսանյութում: