ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:23
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 7-ի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկող «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության ներկայացուցիչ Տարոն Բաղդասարյանը դատարանում հայտնեց, որ ուժը դիմումից բացի 2 միջնորդություն է ուզում ներկայացնել։

Նրա խոսքով՝ հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր համապատասխան ելույթում նշել է, որ ընդհանուր առմամբ չի ընդունել այս ընտրությունների լեգիտիմությունը և նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100%-ով օրգանիկ քվե, այնինչ մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե՝ առնվազն մինչև այն շեմը։

«Նշվածի կապակցությամբ ցանկություն կար վերջինիս ներկայացնելու որպես վկա, որովհետև անհասկանալի էր, թե վերջինս ինչ տեղեկությունների հիման վրա է նշել, որ առկա է համապատասխան տեղեկատվությունը, և այդ ամենը ընտրակաշառքի արդյունքում է տեղի ունեցել։ Սակայն մինչ այդ մեր կողմից համապատասխան դիմում է ներկայացվել վերջինիս, որպեսզի պարզվի՝ կա՞ տեղեկատվություն, թե այդ տվյալները ինչ հանգամանքներում են վերջինիս հայտնի դարձել։

Ի պատասխան սրա՝ վարչապետի աշխատակազմը պատասխան գրություն է ուղարկել «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանին, որով նշել է գրությունը, ինչպես նաև վերջինիս կողմից նշված համապատասխան միջնորդությունը, որը ուղղված է եղել Հայաստանի Հանրապետության [Սահմանադրական դատարանի] նախագահին։ Այս ապացույցները, հարգելի՛ նախագահող, եթե թույլ կտաք, ներկայացնենք դատարանին, ինչպես նաև մյուս կողմին»,-սա, ըստ Բաղդասարյանի, ԴՕԿ-ի առաջին միջնորդությունն էր, փաստաթղթերը գործի նյութերին կցելը։

2-րդ միջնորդությունը վերաբերում էր Դանիել Իոաննիսյանին որպես վկա ՍԴ հրավիրելուն։

«Մասնավորապես հունիսի 12-ին Պետրոս Ղազարյանին տրված հարցազրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող, անկախ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հրապարակային հարցազրույցի ընթացքում վերջինս ընտրակաշառքների վերաբերյալ տեղեկություններ է հայտնում, որոնք էականորեն տարբերվում են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված և հրապարակված տեղեկություններից։ Մասնավորապես, վերջինս նշել է, որ ընտրակաշառքների զանգվածային բնույթը կազմել է 100-150 հազար դեպք, և ընտրակաշառքների արդյունքում ստացված քվեները՝ մոտավորապես 6-7%-ից մինչև 10%-ը, եղել են ընտրակաշառքի ազդեցության տակ։ Հակակոռուպցիոն կոմիտեն 0.5%-ից 5% բացահայտման ցուցանիշ է ապահովել, և այս հարցազրույցից մեզ պարզ է դառնում, որ վերջինիս հայտնի են որոշակի տեղեկություններ, որոնք մեր դիրքորոշմամբ կարող են էական ազդեցություն ունենալ սույն գործընթացի նկատմամբ։

Եթե վերջինիս հայտնի է, որ այդ դեպքերը 100-150 հազար են, կամ ընտրությունների արդյունքների 10%-ը ընտրակաշառքի արդյունքում է տեղի ունեցել, ապա նման պայմաններում սա ևս մեկ փաստ է, որի շրջանակներում կարող ենք պնդել, որ այս ընտրությունների իրական արդյունքը մենք չունենք։ Նշվածով պայմանավորված՝ որպես վկա խնդրում եմ հրավիրել և հարցաքննել Դանիել Իոաննիսյանին»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։