«Այս իշխանությունն այնքան թքած ունի օրենքի վրա, որ վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
Բոլորը

«Կա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պաշտպանելու իշխանության հերթական հարցը: Կարող է ելույթ չունենալ, ուղղակի հրապարակել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածը: Ընտրելու իրավունք, ընտրելու իրավունք և հանրաքվեի մասնակցելու իրավունք ունի տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: Վերջ: Սահմանադրության կետ է, վերջ»,- հրավիրված հանրային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով ՔՊ երեք պատգամավորի կողմից բերված նախագծին։

Հիշեցնենք՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանը և Ալխաս Ղազարյանն առաջարկում են «Ընտրական օրենսգիրք» և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ, որոնցով մեկ տարվա ընթացքում 183 օրից քիչ ՀՀ-ում գտնվողները կզրկվեն ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Բացառություն է նախատեսվում պետական ծառայության բերումով արտերկրում գտնվող անձանց և արտերկրում սովորող ուսանողների համար։

Կառավարությունը սկզբունքորեն ընդունելի է համարում նախաձեռնությունը, սակայն առաջարկում է մեկ տարվա փոխարեն դիտարկել երկու տարվա ժամանակահատված, որի ընթացքում քաղաքացին պետք է Հայաստանում գտնված լինի առնվազն 366 օր։ Նման կարգավորում է առաջարկում ՆԳՆ-ն։

Ընդդիմադիրները կտրուկ դեմ են նման փոփոխությանը․ «Ինչու՞ է հիմա իշխանությունը, կներեք բառիս համար, ափալ-թափալ բերում այս նախագիծը, որովհետև սա կոչվում է Ընտրական օրենսգիրք, սահմանադրական օրենք, իսկ ՔՊ-ն ապագա խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն ոտքի վրա փոփոխություն կատարելու: Հայաստանի բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր երկրներում, որոնք ներկայացուցչություններ ունեն, իրենց աշխատակիցներին գործուղում են մեկ տարով, երկու տարով այս կամ այն երկրում հանուն Հայաստանի Հանրապետության: Չեք կարող աչքաչափով ցուցակ կազմել, ցուցակ փոխել՝ սրան կարող եմ ընդգրկել ընտրական իրավունք ունեցողների ցանկում, սրան չեմ կարող: Այս իշխանությունը այնքան թքած ունի օրենքի վրա, որ վարժական 25-օրյա վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց: 44-օրյայում եղան բազմաթիվ դեպքեր, որ շատ-շատ երիտասարդներ որպես տասնութ տարի լրացած պարտադիր զինծառայող ծառայության զորակոչվեցին և եկան, Հայաստանում մեկ օր նույնիսկ չապրած, եկան իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ մատուցելու: Եվ ասում են՝ մարդիկ իբր եկել են, քվեարկում են ու գնում են, իրենց չէր հետաքրքրում ճակատագիրը»։

Մանրամասները՝ տեսանյութում։