«Հա, գնալու եմ տնետուն, չոքեմ, աղաչեմ, պաղատեմ՝ ՀՀԿ-ին ձայն տան, սա իմացեք. Գագիկ Մելիքյան․ «Հրապարակ» 

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեզ համար լավագույն վիճակը Լոռիում է, էնտեղի մեր թիմը բավականին ուժեղ է՝ Հովիկ Սահակյան, Գագիկ Մելիքյան, Շարմազանով, Վահրամ Բաղդասարյան, գումարած՝ «Տաշիրը»»,- ասաց ՀՀԿ-ական մեր աղբյուրը։ Մեզ հետ զրույցում ՀՀԿ ֆրակցիայի քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց․ «Հա, գնալու եմ տնետուն, չոքեմ, աղաչեմ, պաղատեմ՝ ՀՀԿ-ին ձայն տան, սա իմացեք»։ «Լավ է ՀՀԿ-ի վիճակը նաեւ Տավուշում՝ Հովիկ Աբովյանն է այնտեղ լրջորեն աշխատում»։ Նախկին մարզպե՞տը, է՞ն, որ եկեղեցում իր սրբապատկերն էր նկարել տվել՝ «սուրբը» կբարեխոսի՞ ՀՀԿ-ի համար։ «Չէ ինքը լավ կապեր ունի, կկարողանա բավականին ձայներ ապահովել։ Ահավոր վիճակ մեզ համար Շիրակում ու Սյունիքում է։ Ցավալի է, որ Շիրակում այս պահին «ասողները» նախկին ՀՀԿ-ականներ են՝ Ֆելիքս Ցոլակյանն ու Արման Սահակյանը, որոնք աշխատում են ՔՊ-ի համար։ Սյունիքում նույնպես ՔՊ-ի «տասովկան» ապահովում է ՀՀԿ-ական նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Մալաթիա-Սեբաստիայում նույնպես շատ թույլ ենք՝ Սամվել Ալեքսանյանն աջակցում է փոխվարչապետին, իր «ճտերն» էլ՝ Փաշինյանի աներձագին։ Էրեբունում նույնպես թույլ ենք, որովհետեւ Մհեր Սեդրակյանն «աբիժնիկ» է ՀՀԿ-ից, Սնխչին՝ Կարապողոսյանը, որոշ չափով կկոմպենսացնի այնտեղ։ Լավ է վիճակը նաեւ Կոմիտաս-Դավթաշեն ուղղությամբ՝ Սահակյաններն են այնտեղ կուրացիա իրականացնում։ Արման Սահակյանը շատ ձայն ունի, Կոմիտասում էլ ինտելիգենցիան է ապրում, Վիգենին կընտրի։ Իսկ Նոր Նորք-Ավանում ամենալավ վիճակն է՝ Տարոնն է աշխատում, Ռուբեն Հայրապետյանը (Նեմեցը), Անդրանիկ Մարգարյանի հին շրջապատն է»,- նկարագրեց ՀՀԿ-ականը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։