Հիմնավորվել է ընտրակեղծարարության ամբողջ շղթան. «Զիբիլիքսը» շարունակություն է պահանջում․ «Ժողովուրդ»

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է․

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը երեկ անդրադարձել է քաղաքական ենթատեքստ ունեցող աղմկահարույց քրեական գործերից մեկին: Խոսքը «Զիբիլիքսի» մասին է, որը վերաբերում է 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի կողմից ընտրակաշառք բաժանելուն: Սասուն Խաչատրյանի խոսքով՝ նախաքննական մարմինը կարողացել է բացահայտել, թե ինչ մեխանիզմով է Երեւանի ավագանու 2017 թվականի ընտրությունների ժամանակ ապահովվել ՀՀԿ-ական արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաղթանակը:

«Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը եւ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենը իրենց կողմից ձեւավորված ենթաշտաբների ղեկավարների միջոցով 2017 թվականի մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը որպես ընտրակաշառք՝ յուրաքանչյուրին 10 հազարական դրամ, բաժանել են տարածքի ընտրողներին»,- ասել է Խաչատրյանը:

Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ ՀՀԿ-ական մեղադրյալներն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, գործն էլ ուղարկվել է դատարան: ՀՔԾ պետի խոսքով՝ «Զիբիլիքսի» գործով արձանագրված արդյունքն աննախադեպ էր Հայաստանի նորագույն պատմության մեջ, քանի որ առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվել է ընտրակեղծարարության ամբողջ շղթան: Թավշյա հեղափոխությունից հետո այս քրեական գործի ընթացքը միանգամայն սպասելի էր: Սակայն այս քրեական գործը շարունակություն է պահանջում. պարզ է, որ ընտրակաշառք միայն ՀՀԿ Արաբկիրի շտաբում չէ, որ բաժանվել է: Հնարավոր է՝ նման դեպքեր տեղի են ունեցել նաեւ Երեւանի մյուս համայնքներում: ՈՒ բացի այդ, ՀՀԿ ենթաշտաբում որեւէ մեկը հազիվ թե ինքնագլուխ դիմեր այդ քայլին առանց ստանալու եթե ոչ ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանի, ապա առնվազն ՀՀԿ ցուցակը գլխավորած Տարոն Մարգարյանի հավանությունը: Այնպես որ, նախաքննական մարմինն այս ուղղությամբ եւս լուրջ անելիք ունի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։