Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի ԱԳ նախարար նախարար Գիդեոն Սաարը կիրակի օրը նախատեսում է կառավարությանն առաջարկել բանաձև՝ պաշտոնապես ճանաչելու Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը, հայտնում է նրա գրասենյակը։ Քայլ, որը, անկասկած, կգրգռի դիվանագիտական ​​մրցակից Թուրքիային՝ գրում է The Times of Israel-ը։

Իսրայելը երկար ժամանակ խուսափում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց՝ հարցի դիվանագիտական ​​զգայունության պատճառով, սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք, որը բազմիցս մեղադրել է Իսրայելին Գազայում ցեղասպանության մեջ, վերջին տարիներին հանգեցրել է ճանաչման ուղղությամբ որոշակի քայլերի ձեռնարկմանը: Անցյալ օգոստոսին Իսրայելի  վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարել էր, որ ճանաչում է ցեղասպանությունը:

«Չնայած լայնածավալ և անվիճելի պատմական փաստաթղթավորմանը՝ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ ժխտման և նվազեցման կազմակերպված արշավի առարկա, ներառյալ պատմության դասագրքերի մանիպուլյատիվ վերաշարադրումը, հիմնականում Թուրքիայի կողմից։

Այս բարոյական և պատմական պարտավորության լույսի ներքո առաջարկվում է, որ Իսրայելի կառավարությունը ճանաչի Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը։ Բացի այդ, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության վայրագությունները մշուշոտելու, նվազագույնի հասցնելու կամ ժխտելու շարունակական փորձերը, առաջարկը կոչ է անում դատապարտել այդ իրադարձությունների պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու բոլոր ջանքերը»,- ասվում է տեքստում։

Նշենք, որ առաջարկի մասին X-ի իր միկրոբլոգում առանձին գրառում է արել նաև Իսրայելի ԱԳ նախարարը։

«Ես Իսրայելի կառավարությանը հաջորդ նիստում կներկայացնեմ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ առաջարկվող բանաձև։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտականություն է։ Մենք պետք է նաև վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում։ Բանաձևը հետագայում կներկայացվի Քնեսեթ՝ քվեարկության»,- հայտարարել է Սաարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի