«Թուրքիան Կիպրոսում 2 խոշոր հանցանք է գործել». The Gatestone Institute

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նյու Յորքում գտնվող «Գեյթսթոն ինստիտուտը» (The Gatestone Institute) հոդված է հրապարակել Կիպրոս կղզու քրիստոնեական, այդ թվում և հայկական մշակութային ժառանգության անմխիթար վիճակի մասին։ Նշվում է, որ այդ ամենը եղել է թուրքերի կողմից կղզու հյուսիսային հատվածը զավթելու հետևանքով. փոխանցում է ermenihaber-ը:

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան երկու խոշոր հանցանք է գործել. նախ զավթելով կղզու հյուսիսային հատվածը՝ կիպրական պետությունը բաժանել է երկու մասի: Եվ երկրորդ՝ համակարգված և կանխամտածված կերպով ոչնչացրել ու ոչնչացնում է այդտեղ գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգությունը։

Նման երևույթը UNESCO-ի կողմից ընդունված է անվանել ռազմական հանցագործություն և համեմատելի է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության իրականացրած մշակութային սպանդի հետ։

Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև կղզու հյուսիսային հատվածում գտնվող հայկական Սուրբ Մարգար եկեղեցուն։ Մինչ Թուրքիայի կողմից կղզու հյուսիսային հատվածի բռնազավթումը, այդ եկեղեցին ակտիվորեն գործել է՝ կապեր պահպանելով նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։

Թուրքական բռնազավթումից հետո, սակայն, թալանվել է, մատնվել  անտերության և հիմա էլ հայտնվել է փլուզման վտանգի առաջ:

Ըստ հեղինակի՝ ընդհանուր առմամբ Կիպրոսի հյուսիսային հատվածում թուրքերի կողմից թալանի ու ավերման են ենթարկվել մոտ 550 հույն ուղղափառ եկեղեցի, բազմաթիվ այլ վանքեր, մատուռներ, քրիստոնեական մշակույթի կոթողներ։ Որոշ եկեղեցիներ էլ պարզապես վերածվել են մզկիթների։