«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների

Լուրեր

22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
Բոլորը

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանը չի քննարկել իր միջնորդությունը՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միացված գործով տասը կուսակցություններին որպես երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ։ Կուսակցությունը կոչ է արել ընտրություններին մասնակցած մի շարք քաղաքական ուժերի ինքնուրույն դիմել ՍԴ և ներգրավվել գործով՝ «տեր կանգնելու իրենց ձայն տված քաղաքացիներին»։

«Այսօր տեղեկացանք, որ Սահմանադրական դատարանը հունիսի 23-ի աշխատակարգային նիստում անդրադարձել է «Միասնության թևեր» կուսակցության միջնորդությանը` տասը կուսակցություններին Աժ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միացված գործով երրորդ անձ ներգրավելու մասին։
Դատարանն արձանագրել է. «…համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 5-րդ մասի՝ կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները Սահմանադրական դատարանում որպես երրորդ անձինք կարող են դատավարությանը ներգրավվել կա՛մ իրենց դիմումի հիման վրա, կա՛մ Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ: Ուստի՝ հայտնում ենք, որ Սահմանադրական դատարանն այլ կուսակցության առնչությամբ որևէ կուսակցության ներկայացրած նման միջնորդություն չի քննարկում»։

Մեր միջնորդության էությունն այն էր, որ Սահմանադրական դատարանը հենց իր նախաձեռնությամբ ներգրավի երրորդ կողմ, քանի որ քննվող դիմումների արդյունքով կայացվող որոշումը վերաբերում է ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերին։

Հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանը չի քննարկել մեր ներկայացրած միջնորդությունը՝ կոչով դիմում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Հայաստանի շնորհապետական կուսակցություն», «Բոլորին դեմ» ժողովրդավարական կուսակցություն,«Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ կուսակցություն,«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,«Հանրապետություն» կուսակցություն,«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն,««Քոչարի» ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն, «Ռեֆորմիստների» կուսակցություններին ներգրավվել այս գործով որպես երրորդ անձ և տեր կանգնել իրենց ձայն տված քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրությունում։