Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ

Լուրեր

22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը բանակցություններ է վարում Ղազախստանի հետ ԱԻ-92 տեսակի բենզինի շուրջ 50 հազար տոննա մատակարարման վերաբերյալ։ Այս մասին հունիսի 24-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոլորտի չորս աղբյուրների։

Գործակալության տվյալներով՝ բանակցություններն ընթանում են Ռուսաստանի մի շարք շրջաններում վառելիքի վաճառքի սահմանափակումների ֆոնին, որոնք պայմանավորված են ուկրաինական հարվածների հետևանքով ռուսական նավթավերամշակման գործարանների աշխատանքում առաջացած խնդիրներով։

Reuters-ը նշում է, որ Ռուսաստանում բենզինի արտադրությունը հունիսի վերջին տարեկան կտրվածքով նվազել է մոտ 25 տոկոսով։ Միաժամանակ աղբյուրները նշում են, որ Ղազախստանի վառելիքային արտադրական հնարավորությունները զգալիորեն զիջում են ռուսականին, ուստի հնարավոր մատակարարումները դժվար թե էական ազդեցություն ունենան ռուսական շուկայի վրա։

Ներկայում Ղազախստանում արձանագրվում է բենզինի ավելցուկ, սակայն հունիս-հուլիս ամիսներին Ատիրաուի նավթավերամշակման գործարանում նախատեսված տեխնիկական սպասարկման աշխատանքները կարող են կրճատել հասանելի պաշարները։

Ավելի վաղ Ղազախստանի էներգետիկայի նախարար Երլան Աքքենժենովը հայտարարել էր, որ պաշտոնական Աստանան Ռուսաստանից բենզինի մատակարարման վերաբերյալ պաշտոնական դիմումներ չի ստացել։ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը մինչ այժմ չի մեկնաբանել Reuters-ի հրապարակած տեղեկությունները։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Պետդումայի բյուջեի և հարկային հարցերի հանձնաժողովը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել կառավարության ներկայացրած փոփոխություններին, որոնք նախատեսում են պետական սուբսիդիաներ հատկացնել այն նավթային ընկերություններին, որոնք բենզին կգնեն արտերկրից։

Հունիսի 24-ի դրությամբ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ պաշտոնապես գործում են Ռուսաստանի 24 տարածաշրջաններում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխարհում ամենաշատ նավթ ունեցող երկրների տասնյակում գնտվող Ռուսաստանի մի շարք շրջաններում բենզինի ու դիզվառելիքի դեֆիցիտ է։  Պատճառը ռուսական նավթավերամշակման գործարաններին և նավթաբազաներին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներն են: