Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Աշխարհում ամենաշատ նավթ ունեցող երկրների տասնյակում գնտվող Ռուսաստանի մի շարք շրջաններում բենզինի ու դիզվառելիքի դեֆիցիտ է։  Պատճառը ռուսական նավթավերամշակման գործարաններին և նավթաբազաներին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներն են: Bloomberg-ի տվյալներով՝ մայիսին ավելի շատ հարված է եղել, քան պատերազմի ցանկացած այլ ամսվա ընթացքում։

Այսօր արդեն ավտոմոբիլային վառելիքի վաճառքի սահմանափակումների մասին են հայտնել Բրյանսկի, Կուրսկի և Կուրգանի մարզերի իշխանությունները։

Իսկ անեքսիայի ենթարկված Ղրիմում վառելիքային ճգնաժամը վերաճել է լայնամասշտաբ սոցիալ-տնտեսական խնդրի․ բնակչությանը բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է, վառելիքը հատկացվում է միայն կենսական ծառայություններին։  Էներգամատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։  Լողափերը դատարկ են, արտահոսած նավթը նաև բնապահպանական խնդիրներ է

Ստեղծված իրավիճակից հրապարակային դժգոհություն են հայտնում ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ հանրային գործիչներ, որոնք նախկինում միշտ հանդես են եկել Ռուսաստանի պատերազմին աջակցող դիրքերից։

Reuters-ի տվյալներով՝ վառելիքի վաճառքի սահմանափակումներ և մատակարարման խնդիրներ են արձանագրվել Ռուսաստանի առնվազն 15 տարածաշրջաններում՝ Կենտրոնական Ռուսաստանից մինչև Սիբիր և Հեռավոր Արևելք, իսկ BBC-ի գնահատմամբ՝ խնդիրներն արդեն ընդգրկել են ավելի քան 30 շրջան։

«Փորձում են խնդիրներ ստեղծել մեր էներգառեսուրսների մատակարարումների հետ կապված, ազդել տուրիստական սեզոնի վրա։ Այս վտանգների չեզոքացման խնդիրն առաջին հերթին ընկնում է Պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության ուսերին, որոնց աշխատանքն է զրոյի հասցնել նման գործողությունների հետևանքները»,-կառավարության հետ խորհրդակցության ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը։

Բազմաթիվ բենզալցակայաններում հերթեր են, գործում են վաճառքի սահմանափակումներ, գներն աճել են։ Իշխանությունները նույնիսկ քննարկում են վառելիքի ներմուծման և գների սուբսիդավորման տարբերակները։

Զելենսկին Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներն գնահատում է որպես արդարացի պատասխան Ուկրաինային հասցվող հարվածներին։

«Մոսկվայի նավթավերամշակման գործարանն այս շաբաթ երկրորդ անգամ է հարվածի ենթարկվել։ Հարվածներ են հասցվել նաև Ռոստովի մարզում և Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում գտնվող թիրախներին։ Սա լիովին արդարացի պատասխան է մեր քաղաքների և համայնքների վրա ռուսական հարվածներին, ինչպես նաև մեր զինվորականների կողմից ռուսական ռազմական մեքենան աջակցող օբյեկտներում աշխատանքի ևս մեկ կարևոր արդյունք։ Ժամանակն է ավարտել այս պատերազմը, և Ռուսաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի դիվանագիտական ​​ճանապարհով»,-ասել է նա։

Հունիսի 23-ի խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը վառելիքի շուկայում տիրող իրավիճակը վերահսկելի էր գնահատել։

«Այսօրվա դրությամբ ի՞նչ է արվել. Նախ՝ սահմանվել է բենզինի և ավիացիոն կերոսինի արտահանման լիակատար արգելք: Այժմ նաև դիտարկում ենք դիզելային վառելիքի արտահանման լիակատար արգելքը: Բոլոր նավթավերամշակման գործարաններում առավելագույնս ավելացրել ենք դրանց օգտագործման հզորությունները, կրճատել ենք վերանորոգման ժամկետները, պլանային վերանորոգումները տեղափոխել ենք ավելի ուշ ժամկետներ»,-նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Նա հայտնել է նաև, որ շարժիչային վառելիքի արտադրության աշխատանքներում առավելագույնս ներգրավված են փոքր և միջին նավթավերամշակման գործարանները։ Օգոտագործվում են այն պահուստները, որոնք նախկինում չեն օգտագործվել։

Վառելիքային ճգնաժամի հետևանքները զգացվում են նաև ավիացիոն ոլորտում։ Մի շարք ռուսական օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի լիցքավորումը, ավիաընկերությունները վերանայում են թռիչքների պլանները, իսկ Մոսկվայի նավթային ենթակառուցվածքներին հարվածներից հետո հարյուրավոր չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են։

Չնայած Կրեմլից հնչող պնդումներին, որ իրավիճակը վերահսկելի է, մասնագետները կարծում են, որ առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն․ եթե նավթավերամշակման հզորությունները լիարժեք չվերականգնվեն, վառելիքի շուկայում լարվածությունը կարող է  խորանալ ամռան երկրորդ կեսին։

 

Եվգենյա Համբարձումյան