Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին

Լուրեր

22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությանը: Ալիևը նշել է, որ Իրանում պատերազմի դադարեցումն Ադրբեջանի կողմից ընդունվել է մեծ ուրախությամբ։

«Ցանկանում եմ, որ տարածաշրջանում որևէ պատերազմ չլինի»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նա նաև նշել է, որ Ղալիբաֆի այցն Ադրբեջան լավ հնարավորություն կստեղծի՝ քննարկելու երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը։

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իր հերթին, նշել է, որ այս պատերազմը ևս մեկ անգամ ցույց է տվել Իրանին, թե որքան կարևոր են մահմեդական երկրների հետ շփումները։ Նա ասել է, որ Իրանը պատերազմի ժամանակ ճանաչել է իր բարեկամին և թշնամուն, և որ այս առումով, «Ադրբեջանը, որպես բարեկամ երկիր, կանգնած է եղել Իրանի կողքին»։

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ իրականացրել Իրանի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի