Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի կարծիքով՝ «Արևմտյան Ադրբեջան» թեզն Ադրբեջանի ներքին պրոպագանդայի համար է, սակայն ըստ նրա՝ այն սնուցում է նաև Հայաստանի ընդդիմության քաղաքական խոսույթը։ Factor TV-ի հետ զրույցում քաղաքագետը վերլուծել է Ադրբեջանի գործողությունները, ռուս-հայկական հարաբերություններում առկա լարվածությունը և դրա հետևանքները՝ պնդելով, որ Ռուսաստանի կողմից կիրառվող ճնշումները հանգեցնում են հակառակ արդյունքի՝ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջան» թեմայով միջոցառումների ակտիվացմանը և ընդդիմության նախընտրական պնդումներին, թե իշխանության վերընտրվելու դեպքում Հայաստան կգա 300 հազար ադրբեջանցի, քաղաքագետը նշել է․ «Ադրբեջանում շատ բան կարող են կազմակերպել, բայց դա չի նշանակում, որ միջազգային օրակարգի բաղադրիչ է։ Ներքին պրոպագանդայի համար կարող են դա անել, բայց իրենք չեն կարող հիմնավորել, որ Արևմտյան Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունն է՝ որպես սուվերեն պետություն։ Այս թեզերը՝ Ադրբեջանում և մեր ընդդիմության գործածած թեզերը, միշտ նույնական են եղել, չգիտես՝ ոնց է այդպես ստացվում», – ասել է Օրդուխանյանը։

Նրա բնորոշմամբ՝ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը «կեղծ, ֆեյք թեզ է», որը շրջանառվել է նաև Հայաստանում՝ «որոշակի ձայներ գեներացնելու» նպատակով։  «Ես որևէ վտանգ չեմ տեսնում այս պարագայում, որովհետև նման հարց չի քննարկվում, և սրանք հասկանալի է, որ ավելի շատ այդպես քաղաքական նպատակներով իրականացվող գործողություններ են»,-ասել է Օրդուխանյանը։

Խոսելով ռուս-հայկական հարաբերություններում առկա լարվածության և Մոսկվայի կողմից տնտեսական սահմանափակումների մասին՝ Օրդուխանյանը նշել է, որ Ռուսաստանն ինքն է ստեղծում հակասությունները՝ ակնկալելով Հայաստանից հակազդեցություն, որը թույլ կտա իրեն ավելի ինտենսիվացնել ճնշումները։ Սակայն, ըստ նրա, տեղի է ունենում հակառակը։

«Այդ տնտեսական սահմանափակումները, որ դրեց Ռուսաստանը արհեստականորեն, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման խթան հանդիսացան։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը շատ ավելի կենտրոնացրեց իր ջանքերը՝ փնտրելու այլ շուկաներ իր ներքին տնտեսվարողների արտադրանքի արտահանման կամ սպառումների ապահովման տեսանկյունից։ Այսինքն, որքան փորձես անկյուն մղել, այնքան դրանով հնարավորություն կտաս այդ սուբյեկտին, որին ուզում ես ճնշել, գնալ ավելի արագ դիվերսիֆիկացման», – դիտարկել է նա։

Քաղաքագետը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանն ընկել է աշխարհաքաղաքական բախման ծուղակի մեջ և Ռուսաստանի դեմ «ֆորպոստ» է դառնում։ Նա Ուկրաինայի հետ համեմատությունները տեղին չի համարում՝ մատնանշելով աշխարհագրական և ռազմական տարբերությունները։

«Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում նման բան կազմակերպելու [ռազմական ներխուժում] պոտենցիալ չունի, որովհետև չկա նաև դրա ներքին աջակցության չափը», – պնդել է Օրդուխանյանը՝ հավելելով, որ Հայաստանը ձգտում է խուսափել հարաբերությունների սրումից։ «Մենք հակված ենք չսրել այդ խոսույթը։ Ռուսաստանը շատ կցանկանար, որպեսզի Հայաստանը սրի այդ խոսույթը և դրանով տա իրեն հնարավորություններ՝ գնալու ավելի կոշտ քայլերի։ Բայց մենք տեսնում ենք, որ մենք պահպանում ենք բարեկրթության և նաև տակտիկական տեսանկյունից մեր խոսույթի որակը հայ-ռուսական հարաբերություններում և դրան զուգահեռ աշխատում ենք այլ միջազգային դերակատարների հետ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան