Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը

Լուրեր

26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 19:51
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
26.11.2026 | 19:41
Արտաշատում տղամարդը հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում․ նա ձերբակալվել է
26.11.2026 | 19:27
Սերբիայում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 27-ին
Բոլորը

Կրեմլը հերքել է սեպտեմբերին նախանշված Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ քննարկումները, որոնց մասին հաղորդել է Meduza-ն։ Օրվա փոփոխության հարց չի քննարկվում, ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ  Meduza-ն հաղորդել էր Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավարության և Ռուսաստանի ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի փորձերի մասին՝ համոզելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետաձգել առաջիկա ընտրությունները: Նրանք որպես այս որոշման պատճառ մատնանշել են վատթարացող տնտեսական իրավիճակը և «Եդինայա Ռոսիա» կուսակցության վարկանիշի անկումը, հաղորդում է լրատվամիջոցը՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած երկու աղբյուրների:

Նրանցից մեկը նշել է, որ քննարկումները միայն «խոսակցությունների մակարդակով են», և որևէ փաստաթուղթ չի պատրաստվել։ Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունները «հետաձգելու կամ նույնիսկ մոտ ապագայում չեղարկելու մասին խոսակցությունները» սկսվել են անցյալ գարնանը՝ բյուջետային խնդիրների, գների բարձրացման և ձեռնարկություններում կրճատումների պատճառով։ Նա նշել է, որ վատթարացող իրավիճակն ազդում է կառավարության վարկանիշի վրա, և ընտրությունների անցկացումը համարվում է դժվար խնդիր։

Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Սերգեյ Կիրիենկոյի գլխավորած նախագահական վարչակազմի քաղաքական բլոկը և Ալեքսեյ Գրոմովի շուրջ ստեղծված տեղեկատվական բլոկը դեմ են ընտրությունների հետաձգմանը, հաղորդում են աղբյուրները։ Սակայն Մեդվեդևը ձգտում է գլխավորել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակը և դառնալ Պետդումայի խոսնակ, մինչդեռ Կիրիենկոյի և Գրոմովի համար այս ընտրություններն իրենց  նշանակության ցուցադրություն են, ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Պուտինն ինքը հրաժարվում է հետաձգել ընտրությունները՝ դրանք համարելով քաղաքական առավելություն Ուկրաինայի իրավիճակի համեմատ, որի դեմ նա լայնածավալ պատերազմ է սանձազերծել ավելի քան չորս տարի առաջ։

«Երկրորդ, ընտրությունների չեղարկումը կնշանակեր ընդունել, որ ծրագրերը խափանվել են, և իրավիճակը հրատապ է։ Բայց առայժմ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ցույց տանք, որ ամեն ինչ լավ է»,- հավելել է Meduza-ի աղբյուրը։

Պետդումայի, ինչպես նաև տասնյակ շրջաններում օրենսդիր ժողովների ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 18-20-ը։ Սրանք Դումայի առաջին ընտրություններն են Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր։ Առաջին անգամ քվեարկություն կանցկացվի նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներում՝ Դոնեցկի, Զապորոժիեի, Խերսոնի և Լուգանսկի մարզերում։ Ընտրություններ անցկացվել են նաև բռնակցված Ղրիմում։

Հեռավար էլեկտրոնային քվեարկությունը, որը բազմիցս քննադատվել է լայնածավալ կեղծիքների համար, կանցկացվի 33 շրջաններում։ Ընդդիմությանը գործնականում արգելված է մասնակցել ընտրություններին, իսկ պատերազմի դեմ պայքարող և ընդդիմադիր կազմակերպությունների մեծ մասին արգելված է մասնակցել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի