ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանի ևս երեք՝ Բրյանսկի, Կուրգանի և Կուրսկի շրջանների իշխանությունները վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցրել, իսկ Մոսկվայի իշխանությունները թույլատրել են վառելիք տեղափոխող բեռնատարներին մուտք գործել քաղաք 24/7 ռեժիմով և տեղաշարժվել առանց բեռնափոխադրման թույլտվության, գրում է Current time-ը։

Բրյանսկի մարզում բենզալցակայաններում արգելվել է տարաներում բենզին լցնելը: Բրյանսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը հայտարարել է, որ դա արվում է վառելիքի արհեստական ​​պակասորդը կանխելու համար:

«Այո, սահմանամերձ շրջաններ վառելիքի մատակարարման հետ կապված որոշակի դժվարություններ կան անօդաչու թռչող սարքերի հարվածների սպառնալիքի պատճառով, և մենք նույնպես լուծում ենք այս հարցը»,- ասել է նա՝ հավելելով, որ որոշ ցանցային օպերատորների մոտ բենզինի գների բարձրացման վերաբերյալ բողոքների պատճառով պաշտոնյաներին հանձնարարել է «ուսումնասիրել գները»:

Կուրգանի շրջանում բենզալցակայաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել: Բնակավայրերում մեկ մեքենայի համար կվաճառվի ոչ ավելի, քան 40 լիտր բենզին և 80 լիտր դիզելային վառելիք, իսկ մայրուղային բենզալցակայաններում՝ մինչև 40 լիտր բենզին և մինչև 200 լիտր դիզելային վառելիք: Արգելվում է բենզին լցնել տարաները: Նահանգապետ Վադիմ Շումկովը հայտարարել է, որ այս միջոցառումները ներդրվում են «չափազանց մեծ պահանջարկի» և «խուճապի և սպեկուլյացիաների» կանխարգելման նպատակով:

Կուրսկի մարզում բենզալցակայաններում վառելիքը լիցքավորելու են միայն անմիջապես մեքենաների մեջ, որոշել է օպերատիվ շտաբը։ Տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը հայտարարել է, որ հանձնարարել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության տարածաշրջանային գրասենյակին «խստացնել գների բարձրացման վերահսկողությունը տարածաշրջանի բոլոր բենզալցակայաններում»: Նա հավելել է, որ «տարածաշրջանն ունի վառելիքի բավարար պաշարներ»:

ՌԲԿ-ի հաշվարկներով՝ հունիսի 23-ի դրությամբ՝ Ռուսաստանի ավելի քան 10 շրջաններում և բռնակցված Ղրիմում վառելիքի վաճառքի սահմանափակումներ են սահմանվել։

Մոսկվայի իշխանությունները թույլատրել են վառելիքի բեռնատարների վարորդներին մուտք գործել քաղաք առանց թույլտվության։ Նշվում է, որ այս  ժամանակավոր միջոցը  ներդրվում է Մոսկվայի և Մոսկվայի մարզի բենզալցակայանների ցանցերի սեփականատերերի խնդրանքով։

«Բենզալցակայաններին վառելիքի անխափան մատակարարումն ապահովելու համար վառելիքի բեռնատարների վարորդները կարող են քաղաք մուտք գործել 24/7 ռեժիմով և տեղաշարժվել առանց թույլտվության։ Բենզալցակայանների վարորդները չեն տուգանվի թույլտվություն չունենալու համար»,- հայտնել է Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտը։

Ռուսաստանի շրջաններում և բռնակցված Ղրիմում վառելիքային ճգնաժամը ծագել է ուկրաինական բանակի կողմից ռուսական նավթային օբյեկտների վրա հարձակումների ֆոնին: Reuters-ի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի հարվածները դադարեցրել կամ կասեցրել են կենտրոնական Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների գործունեությունը, ինչի արդյունքում հունիսի կեսերին Ռուսաստանում բենզինի արտադրության մոտ 25%-ը  կորցրել է՝ համեմատած 2025 թվականի հունիսի միջին օրական  ցուցանիշի  հետ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի