Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Րոպեներ առաջ դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը։ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ Քոչարյանի խափանման միջոցի հարցը չի կարող քննել դատարանի ներկա կազմըՙ որը ձևավորվել է վիճակահանությամբ։

Փաստաբան Հայկ Ալումյանը նշում է, որ վիճակահանության վերաբերյալ արձանագրություն չի կազմվել, իսկ քրեական գործի շրջանակում կատարված որևէ գործողություն պետք է փաստաթղթում արձանագրված լինի։

Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական բուն նիստը կմեկնարկի վաղը՝ 11:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում։

Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են մի քանի միջնորդություններ ներկայացնել վաղվա նիստում։

Ալումյանը միայն մեկի մասին խոսեց։

Նոյեմբերի 29-ին պաշտպանները կմիջնորդեն Վերաքննիչ դատարանին դիմել Սահմանադրական դատարան՝ 2008 թվականի Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։

Ըստ Ալումյանի՝ այդ հոդվածն ունի իրավական որոշակիության խնդիր։

Նշենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 300.1 հոդվածով, որը 2008թ. դրությամբ հոդված 300-ն էր, այն է՝ սահմանադրական կարգի տապալումը: