Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի ղեկավարությունը ներկայում գտնվում է խաչմերուկում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հիմա Հայաստանի ղեկավարությունը գտնվում է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա պարզաբանել է, որ սա կարևոր պահ է Ռուսաստանի համար, քանի որ ՌԴ-ն և Հայաստանը դարերով հարևաններ են եղել, եղբայրական երկրներ։

«Հարյուրամյակների ընթացքում Ռուսաստանը և Հայաստանը հարևաններ են եղել, եղբայրական երկրներ։ Այս առումով մենք սերտորեն կապված ենք, մեր երկրում ապրում են բազմաթիվ հայեր, Հայաստանում ապրում են ռուսներ։ Մեզ միավորում է շատ հաջող ինտեգրացիոն գործընթացը։ Մենք համոզված ենք, որ այս ինտեգրացիոն գործընթացը, մասնավորապես՝ ԵՏՄ-ն, ամեն տարի զգալի տոկոս է կազմում Հայաստանի ՀՆԱ-ի աճի մեջ»,- նշել է նա։

Պեսկովը հավելել է, որ Մոսկվան հետաքրքրված է Երևանի հետ հետագա համագործակցությամբ։

«Մենք շատ ընդհանրություններ ունենք։ Մենք լուրջ ներդրող ենք Հայաստանում՝ որպես Ռուսաստան։ Հետևաբար, շատ բան կա անելու, և հարաբերությունները կշարունակեն զարգանալ»,- նշել է նա։

Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը, ի վերջո, ընտրություն կկատարի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) օգտին, քանի որ «այս ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն ավելի շահավետ է, քան Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի