ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ

Լուրեր

14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
Բոլորը

Սահմանադրական դատարանը շարունակում է հավաքել ընտրական գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ․ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների շրջանակում դատարանը երկու նոր որոշում է կայացրել։

Դրանցից մեկով ՍԴ-ն Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է մանրամասն տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի սահմանահատումների վերաբերյալ։ Դատարանին հետաքրքրում է, թե որքան ՀՀ քաղաքացի է մուտք գործել և դուրս եկել երկրից ընտրություններին նախորդած, ընտրությունների ընթացքում և դրանց հաջորդած օրերին։

Մասնավորապես, ԱԱԾ-ն պետք է ներկայացնի մայիսի 25-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան մուտք գործած, ինչպես նաև մայիսի 31-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում երկրից դուրս եկած 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների թվաքանակը։ Այդ տվյալները համադրվելու են 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ՝ հնարավոր տարբերությունները գնահատելու նպատակով։

Մյուս որոշմամբ Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը և լրացուցիչ տեղեկություններ պահանջել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ու Ներքին գործերի նախարարությունից։ Այն վերաբերում է ընտրություններին մասնակցած 16 հազար 738 ընտրողների խմբին, որոնց անձնական տվյալներն ու քվեարկության վայրերը պահպանվել են գաղտնիության ռեժիմով։ ՍԴ-ն պահանջել է պարզաբանել, թե ովքեր են եղել այդ ընտրողները, նրանցից քանիսն են պատկանել 18-23 տարեկան տարիքային խմբին, ինչպես նաև ինչ վերահսկողական մեխանիզմներ են գործել՝ բացառելու համար կրկնակի կամ բազմակի քվեարկության հնարավորությունը։

Դատարանը նաև ցանկանում է պարզել, թե ինչու է ընտրությունների օրը 79 հազար 125 դեպքում ընտրողների տվյալները տեխնիկական սարքավորման մեջ մուտքագրվել ձեռքով։ ՍԴ-ն ԿԸՀ-ից պահանջել է ներկայացնել, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված եղել տվյալների նման ծավալով ձեռքով ներմուծումը, ինչ փաստաթղթերի հիման վրա է այն իրականացվել և ինչպես է ապահովվել ընտրողների նույնականացման ու ընտրական գործընթացի վերահսկողության պատշաճ մակարդակը։

Եվգենյա Համբարձումյան