Կոռուպցիայի դեմ պայքարի հաճույքը շարունակականության մեջ է ու կառավարությունից անընդհատ քայլեր է պահանջում․Պ․ Սաֆարյան

Լուրեր

16.01.2025 | 14:00
Ադրբեջանի կեղծ մեղադրանքնեը քող են՝ Արցախի ժողովրդի դեմ հանցագործությունները կոծկելու համար․ Օկամպո
16.01.2025 | 13:53
Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը. ԱՆ
16.01.2025 | 13:42
Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը քննարկվում է նախագծողների և համայանքների ներկայացուցիչների հետ․ Քաղաքաշինության կոմիտե
16.01.2025 | 13:36
Ո՞նց ա լինում՝ տղան ամբողջ կյանքը առողջ է եղել, 17 տարեկանում հիվանդությունների փունջ է առաջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 13:34
Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան
16.01.2025 | 13:25
Baza-ն հրապարակվել է ադրբեջանական կործանված օդանավի անձնակազմի և դիսպետչերների խոսակցության սղագրությունը․ հայտնի չէ՝ որտեղից է ձեռք բերվել
16.01.2025 | 13:16
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունն էական է բարդ աշխարհաքաղաքական լանդշաֆտում նավարկելու համար․ Արարատ Միրզոյան
16.01.2025 | 13:07
«Ինձ ասել են` «Զարյա-3» կիրառվել է, թե` ոչ, չեմ կարող բացահայտել». ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 12:54
Վորոնեժի նահանգապետը հայտարարել է ԱԹՍ-ի հարվածից հետո նավթի պահեստում բռնկված հրդեհի մասին
16.01.2025 | 12:43
Գլենդելը վերադառնում է բնականոն գործունեության. քաղաքապետը մանրամասներ է հայտնում
16.01.2025 | 12:34
Ֆրանսիան գաղտնի զորավարժություններ է անցկացրել՝ նախապատրաստվելու Ուկրաինա իր զորքերի հնարավոր տեղակայմանը
16.01.2025 | 12:26
Կամավոր վերադարձե՛ք․ Բեժանյանը՝ ՌԴ-ում անօրինական գտնվող միգրանտներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 12:17
Մենք վճռականորեն հավատարիմ ենք մեր հարևանների հետ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը. Իրանի նախագահ
16.01.2025 | 12:14
Փարաքարում կառավարությունն արտահերթ ընտրություններ նշանակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 12:09
ԵՄ երկրները հետաքրքրված են Հայաստանով. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am –ի հարցազրույցը ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ

-Պարոն Սաֆարյան, նախընտրական քարոզարշավի շրջանակներում վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ Հայաստանում տնտեսական հեղափոխություն է լինելու։ Տեսնո՞ւմ եք դրա նախադրյալները, կառավարության այս՝ 6-7 ամիսների գործունեության արդյունքում։

-Բացի կոռուպցիայի դեմ պայքարից, որը ինֆորմացիոն տեսանկյունից բավականին մեծ ընդգրկում ունի, արդյունքների առումով չեմ կարող տարվող տնտեսական քաղաքականության մեջ ինչ-որ գործողություն հիշել կամ թվարկել, որը հեղափոխական բնույթ է կրել։ Եթե ասեք որևէ ոլորտ՝ կասեմ, այդտեղ հեղափոխական բան կատարվել՞ է, թե՝ ոչ։ Հիմնականն այս ՝ կոռուպցիայի դեմ պայքարի տրամադրվածությունն է , որը դրական եմ գնահատում որպես տրամադրվածություն, բայց քայլերի առումով անելիքներ կան։ Սա շարունակական պրոցես է, այնպես չէ, որ մի օր սկսում ես ու մի օր ավարտում ու ասում՝ ավարտեցի։ Հակակոռուպցիոն պայքարի հաճույքը շարունակականության մեջ է ու կառավարությունից անընդհատ գործողություններ է պահանջում։

-Կառավարող թիմի կողմից հայտարարվում է, որ միկրոբիզնեսի համար հարկերը գրեթե վերացվելու են, թեթևացվելու՝ միջինի համար․ եկամտահարկի, ռեզիդենտ հարկի նվազեցում և այլն։ Ինչպե՞ս եք գնահատում։

-Եկամտահարկի դրույքաչափի իջեցման գաղափարը շատ երկար ժամանակ է, որ շրջանառվում է ու քննարկվում։ Որ իջեցում պետք է լինի և պետք է գան մեկ միասնական դրույքաչափի՝ պրոգրեսիվ դրույքաչափերից հրաժարվեն։ Բայց դա չպետք է դիտարկել որպես առանձին վերցված գործողություն, այլ ընդհանուր ֆինանսական հոսքերի տեսանկյունից՝ նայել, թե ինչո՞վ են դա փոխհատուցելու։ Փոխհատուցման երկու ճանապարհ կա․ մեկը տնտեսական մեծ ակտիվության հաշվին այլ հարկերից ստացած մուտքերի ավելացումն է, այդ թվում՝ եկամտահարկի։ Եթե սա բավարար չկոմպենսացնի, մնում է 2-րդ ճանապարհը՝ մյուս հարկերի դրույքաչափերի վերանայումը՝ բարձրացնելու առումով, որովհետև պետությունը չի կարող ֆինանսական կորուստներ ունենալ, որքան էլ այս փոփոխությունից սպասելիքը դրական լինի։ Այնպես որ, ժամանակը ցույց կտա, թե կառավարությունը որ ճանապարհով կգնա։

-Վարչապետի խորհրդականները մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ պետական սեկտորում ընդհուպ մինչև 100 հազար հաստիքի օպտիմալացում պետք է լինի, որ նրանց պետք է վերապատրաստել ու ուղղորդել մասնավոր սեկտոր։ Այլապես, երկրի տնտեսությանը որևէ զարգացման ճանապարհ չի սպասում։ Սա նոր չէ, Անդրանիկ Մարգարյանի կառավարոթյունից սկսած՝ այդ մասին մտածել են, բայց չեն արել՝ վախենալով սոցիալական բեռի ավելացումից ու սոցիալական բունտից։ Ձեր կարծիքով՝ կառավարությունն այդ ոչ պոպուլիստական քայլին պե՞տք է գնա, թե՝ ոչ։

-Երկու տեսակետից պետք է նայել հարցին։ Ճիշտ ասացիք, որ ինչքան հիշում ենք՝ այդ հարցը կա։ Զուտ թվաբանական կամ ֆինանսական տեսակետից առաջին հարցադրումն այլընտրանք չունի։ Այսինքն, իհարկե՝ կրճատել։ Բայց մի բան է, երբ հարցին նայում ես միմիայն պրագմատիկ, մեկ այլ բան, երբ նայում ես ընդհանուր կառավարման տեսակետից, երբ պարզ է, որ բացի այդ դրական կողմերը, կրճատումը բերելու է նաև բացասական երևույթներ, ու այդ համեմատության մեջ պետք է կառավարությունը որոշումներ ընդունի։ Ի՞նչ որոշումներ կընդունի, չեմ կարող ասել, բախտագուշակ չեմ, բայց կարծում եմ, որ կգտնվի այս երկու ծայրահեղ մոտեցումների ոսկե միջինը։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև հիմա Հայաստանի տնտեսությունը եղել է ագրարային ու ֆուտբոլի խաղադրույքներից աճ գրանցող, հիմա պետք է դառնա բարձր տեխնոլոգիական։ Իրո՞ք մեր տնտեսության կառուցվածքն այդպիսին է եղել։

-Չեմ կարծում, որ Հայաստանում կա մի մարդ, որը ինչ-որ ժամանակ բավարարված լինի կամ ասի, որ Հայաստանն ամենաօպտիմալ կառուցվածք ունեցող տնտեսությունն է ունեցել։ Այս հարցադրումները միշտ էլ եղել են հասարակության մեջ ու ոչ միայն հասարակության, այլև իշխանության մեջ։ Սա նույնպես դինամիկ պրոցես է, իհարկե, ինտելեկտուալ, ֆինանսական և այլ հնարավորությունների դեպքում կառուցվածքն, իհարկե, պետք է բարելավել։ Անիմաստ է դրա դեմ հակառակ ինչ-որ բան խոսելը։

-Ինչո՞ւ խոստացված ներդրումները չեն արվում, Սփյուռքից էլ հեղափոխության օրերի ոգևորությունը, կարծես, պակասում է։

-Կապիտալն, ընդհանրապես վախկոտ է։ Երբ կա ինչ-որ անորոշություն, թեկուզ այն ուղեկցվում է շատ լուսավոր սպասելիքներով, միևնույն է՝ ցանկացած տեղաշարժի, ուր մնաց, թե նման արմատական փոփոխությունների դեպքում կապիտալը սպասում է՝ ե՞րբ վերջնական բյուրեղացում կլինի, որ վերջնականապես հասկանա՝ ի՞նչ է լինելու։ Անգամ կայունանալուց ու դրական դինամիկայից հետո էլ ներդրողները դեռ կարող են սպասել ու մտածել։

-Հայաստանի նոր իշխանությունների տնտեսական քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում։

-Ֆինանսիստ եմ, իմ տեսադաշտում ավելի շատ ֆինանսական հարցերն են, բայց օբյեկտիվորեն գոհ եմ նրանից, որ շարունակականությունը պահպանվում է։ Նման դեպքերում, երբ երկրում նման արմատական փոփոխություններ են տեղի ունենում, էն, որ ասում են՝ երբեմն պտղաջրի հետ նաև երեխային են շպրտում, երբ եկածները խնդիր են ունենում ապացուցելու, որ այն, ինչ արվել է իրենցից առաջ, զրո է եղել ու իրենք ամեն ինչ փոխելու են։ Ոնց որ թե նման վտանգներ դեռևս չեմ զգում, այդ զգացողությունը ներկա կառավարությունից չունեմ։ Օրինակը՝ բյուջեն էր, որը շարունակական էր։ Հիմա անունն ի՞նչ կդնեն, իներցիոն, եսիմ ինչ, բայց այն որպես ֆինանսական փաստաթուղթ շարունակական էր։ Սա դրական եմ գնահատում, որովհետև ծայրահեղական մոտեցումները կարող են շատ անսպասելի հետևանքներ ունենալ։ Սերնդափոխություն է տեղի ունենում, որը նույնպես դրական եմ համարում, բայց սերնդափոխությունը միշտ դրական է, երբ գիտելիքը, ունակությունը փոխանցվում է, ոչ թե կտրվում է միանգամից։ Կան ոլորտներ, ծրագրեր, բարեփոխումների մոտեցումներ, որոնք պետք է շարունակականության ռելսերի վրա դրվեն։ Ձևը պետք է մտածի կառավարությունը, բայց որ դա անհրաժեշտ է, միանշանակ է։ Եվ հիմնարկի նոր չինովնիկն էլ, որ գալիս է, աշխատում ու իր մոտ հարցեր են առաջանում, իրեն չպետք է ներշնչի, թե դրանք իր մոտ ու՝ մոտ առաջին անգամ են առաջացել։ Գոնե պետք է մտածի, որ կա հավանականություն, որ իրենից 5-10 տարի առաջ ինչ-որ մեկի գլխում ևս նման հարցեր են առաջացել, ինչ-որ փորձարկումներ են եղել և որ դրանց հետ կարելի է ծանոթանալ։

-2019 թ․ բյուջեի օրինակը բերեցիք, նախքան քվեարկությունը հանրապետականները հայտարարեցին, որ հետընթացի և 100 տոկոսանոց խոստումների չկատարման բյուջե է։ Ծանոթ եք ցուցանիշներին եկամուտների կատարման գծով, ծախսերի ու դեֆիցիտի մասով։ Որպես համակարգին ու ՀՀ բոլոր բյուջեներին շատ մոտիկից ծանոթ մարդ, ի՞նչ գնահատական կտաք։

-Մեր ծախսերի հնարավորությունները, գիտեք, կախված են 2 կարևոր պարամետրերից՝ եկամուտներ և դեֆիցիտի մեծություն, և երկու տեսակետից էլ շատ շեղումներ ու անսպասելի բաներ չկան։ Այսինքն՝ հարկեր-ՀՆԱ -0․3-0,4 տոկոսով ավելացումը, դեֆիցիտի 2․2 տոկոսանոց ցուցանիշները, և չկան, որովհետև դրանք ծրագրային ցուցանիշներ են և դրանք դրվել են բյուջեի հիմքում։

-Ի՞նչ ռիսկեր եք տեսնում, թերակատարման, կամ․․

-Թերակատարման հետ կապված, իհարկե, այդ ծրագրային ցուցանիշը, որ կար, մեր կառավարությունների վերջին 20 տարվա հիմնական ցուցանիշն է եղել և որը կարծում եմ, որ կատարելի է։ Եվ կարծում եմ, որ ավելի շատ դրական սպասելիքներ կան, քան բացասական։

 

Անի Սահակյան