Հայաստանը հետաքրքիր տեղ է ներդրում անելու համար. ՀՀ նախագահը հանդիպել է գերմանական առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ

Լուրեր

04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 19:44
Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար
04.09.2026 | 19:30
Արցախում հարսանիքի քավոր լինելը՝ «հանցագործություն»․ հրապարակվել է Վարդանյանի դատավճռի տեքստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 19:14
Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետ
04.09.2026 | 19:00
Պուտինը ջղաձիգ է՝ ՀՀ-ն դուրս է գալիս ՌԴ-ի ազդեցության գոտուց․ վստահ էր՝ ՀՀ-ն չի փախչելու, Արևմուտքին հետաքրքիր չէ. Բարդուղ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 18:44
Աստղային ֆուտբոլիստներ, որոնք մնացել են առանց ակումբի
04.09.2026 | 18:27
Կասեցվել է լիմոնադի արտադրությունը
04.09.2026 | 18:18
Լոռիում տղամարդուն առևանգել են, ապա մեկ այլ անձի ուղղությամբ կրակել․ երկու մարդ ձերբակալվել է
04.09.2026 | 18:10
Մարտի 1-ի գործով մեղադրանք՝ «Շերիֆին» // Ծառուկյանը կալանքի տակ կմնա․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 18:00
«Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատողը տուգանվել է 15.2 մլն դրամով և պարտավորվել փոխհատուցել բնակիչներին
04.09.2026 | 17:47
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում Անվտանգության ծառայության շենքին․ Զելենսկին հանձնարարել է հայելային պատասխան տալ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 17:43
Նեպալում, աղետալի ջրհեղեղից ինը օր անց, փրկարարները թունելից երկու աշխատողի են փրկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 17:30
Երկու օր Ոսկերիչների փողոցը որոշակի ժամերի փակ կլինի
04.09.2026 | 17:17
Կարեն Խաչանովը մեկնաբանել է US Open-ում սենսացիոն հաղթանակը
04.09.2026 | 17:10
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը․ «ՄԱՊ» ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել
Բոլորը

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել գերմանական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում կամ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, OWC հրատարակչության, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի ու «Արևելյան Եվրոպա. մանր ու միջին տնտեսվարողների միության» կողմից։

Հանդիպմանը մասնավորապես մասնակցել են «Ցեպելին», «Սիմենս», ՍԱՊ, «Նոկիա», «Շնայդեր գրուպ», «Էյրբաս գրուպ» և այլ ընկերությունների ղեկավարներ:

Նշելով, որ Հայաստանի տնտեսության ամենատարբեր ոլորտներում հաջողությամբ գործունեություն են ծավալում գերմանական կապիտալի մասնակցությամբ մի շարք ընկերություններ, նախագահ Սարգսյանը միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ այդ ոլորտներն ընդլայնելու և փոխգործակցությունը խորացնելու դեռևս մեծ ներուժ կա:

Նշելով, որ 21-րդ դարն արագ փոփոխությունների ժամանակաշրջան է, հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը ճիշտ երկիր է, որը ճիշտ ժամանակին գտնվում է ճիշտ տեղում։ «Ճիշտ ժամանակն է, քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարասկզբին: Սա մի ժամանակաշրջան է, երբ ամեն բան շատ արագ է փոխվում: Գաղտնիք չէ, որ վերջերս ավարտել եմ իմ գիրքը, որը կոչվում է «Գլոբալ ռիսկերի քվանտային վարքագիծը»: Քվանտային ասելով նկատի չունեմ, որ կարելի է կիրառել քվանտային մեխանիկայի կանոնները: Քվանտայինը ենթադրում է, որ այդ վարքագիծն այլևս դասականը չէ: 21-րդ դարում փոփոխությունները դինամիկ են, սրընթաց և դրամատիկ: Միջոցները, որոնցով հնարավոր է կառավարել և նկարագրել ռիսկերը 21-րդ դարում, ևս դասականը չեն և չեն լինելու: Այս տեսանկյունից Հայաստանի համար ճիշտ ժամանակն է»,– ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ մարդկությունն ապրում է սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջանում, որտեղ տարեցտարի ամեն բան շատ ավելի արագ է փոփոխվում:

Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը հազարավոր տարիներ եղել է քաղաքակրթությունների խաչմերուկում: «Այդ խաչմերուկն այսօր կարող է դառնալ կամուրջ, քանի որ այսօր Հայաստանը միակ երկիրն է, որը ԵԱՏՄ անդամ է, ինչը ենթադրում է, որ երկիրը ոչ թե 3 մլն, այլ ավելի քան 200 միլիոնանոց շուկա ունի, որը ներառում է Կենտրոնական Ասիան, Ռուսաստանը: Բացի այդ, Հայաստանը ստորագրել է խորը և համապարփակ համաձայնագիր Եվրամիության հետ, և մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները այդ կառույցի հետ: Այսինքն, Հայաստանը միակ երկիրն է, որը խորը հարաբերություններ ունի թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի հետ: Մեր երկիրը ճիշտ տեղում է»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահը գործարարներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության գերակա ուղղությունները, ներդրումային գրավչությունը և գործարար միջավայրը, Հայաստանում բիզնես ծավալելու մրցակցային առավելությունները։ «Հայաստանը հետաքրքիր տեղ է ներդրում անելու համար: Երկիրը տարբեր ոլորտներում մեծ ներուժ ունի՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև թեթև արդյունաբերություն, բանկային ոլորտ և տեղեկատվական տեխնոլոգիաներ»,– ասել է նախագահ Սարգսյանը:

Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների ղեկավարները խոսել են իրենց ընթացիկ ծրագրերի, դրանց ընդլայնման հնարավորությունների մասին։

Հանդիպման մասնակից մյուս գործարարներին նախագահ Սարգսյանն առաջարկել է այցելել Հայաստան` տեղում ուսումնասիրելու և քննարկելու փոխշահավետ համագործակցության հեռանկարային ուղղությունները։