«Վարչապետի լիազորությունները կվերանայվեն»․ Լենա Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Լենա Նազարյանի հետ

– Երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնացել է նախկիններին պառկեցնել ասֆալտին: «Էս ովքե՞ր են սրանք։ Բոլորիդ կպառկացնենք, տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից»,- ասել է նա: Սահմանադրության մեջ կա՞ «ասֆալտին փռելու» մասին եզրույթ:

-Բոլորովին ուղիղ իմաստով պետք չէ հասկանալ ասվածը։ Այն բոլոր մեղադրանքները, որ հնչեցրել ենք ՀՀԿ-ի հասցեին, ուժի մեջ են։ Ավելին, այս ընթացքում ունենալով վարչական լծակներ, ձեռք ենք բերել ապացույցներ, փաստեր, որոնք ապացուցում են նրանց քաղաքական թիմի տարբեր մեղավորությունները։

-ՀՀԿ-ից ինչ-որ սպառնալիք կա՞, որ վարչապետի պաշտոնակատարի հակազդեցությունը միշտ բուռն է արտահայտվում։

-Սպառնալիքն այն է, որ այդ ուժը նորից հավակնում է լինել խորհրդարանում։ Դա, իհարկե, սպառնալիք չէ, բայց մենք կարծում ենք, որ երկար տարիներ, լինելով կառավարող ուժ, այդ կուսակցությունը արդեն սպառել է հանրային վստահությունը, և իմ կարծիքով պետք է երկար տարիներ արտախորհրդարանական ուժ լինի, մինչև կրկին հավակնի իշխանության։

-Քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերից ու՞մ եք համարում ձեզ ուժեղ մրցակից։

-Ես հակված չեմ մատնանշել և ընտրողներին կողմնորոշել որևէ ուժի ուղղությամբ։ Նախկինում ո՞նց է եղել՝ իշխանությունը կամ իշխանությանը հավակնող ուժը միշտ լոյալ է եղել ինչ-որ ուժի նկատմամբ, որպեսզի հետագայում այդ ուժը լինի նրա ընդդիմությունը։ Դա քաղաքական կոռուպցիա է։ Մենք չպիտի կողմնորոշենք և ուղղորդենք քաղաքացիներին մեզ ընդդիմություն ընտրելու։

-Մտահոգության տեղ տեսնու՞մ եք, որ հնարավոր է՝ չունենաք այդպիսի ընդդիմություն, որը խորհրդարանում կհակակշռի ձեզ։

-Ոչ, որովհետև Ընտրական օրենսգրքով նախ տրված են հնարավորություններ, մեխանիզմ, որ 30 տոկոսը պիտի ընդդիմություն լինի։ Դա բավարար է, եթե հաշվի առնենք, որ «Ելք» խմբակցությունը 9 հոգանոց ընդդիմություն էր և տեսանք՝ ինչ տեղի ունեցավ այդ ընդդիմության գործունեության արդյունքում։ Բացի այդ, մեր խմբակցությունը բաղկացած լինելով հեղափոխության ներկայացուցիչներից և հեղափոխությանը հարած ուժերից, շատ ակտիվ է լինելու և երկխոսության մեջ է լինելու կառավարության հետ։ Չեմ կարծում, որ լինի այնպես, որ բոլոր նախագծերը միանշանակ կընդունվեն և կհաստատվեն։ Իհարկե, խորհրդարանում լիագումար նիստերի դահլիճում համաձայնեցված քվեարկություն կլինի, բայց ավելի վաղ կլինեն քննարկումներ, բանավեճեր։

-«Քաղաքացիական պայմանագրում» իսկապե՞ս, ինչպես մամուլն է գրում, քննարկվում է Ձեր թեկնածությունը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում։

-Որևէ մեկի թեկնածությունը հիմա չի էլ քննարկվում։ Նախ ընտրական քարոզչության ժամանակաշրջան է, բոլոր թեկնածուները իրենց ընտրատարածքներում են աշխատում, մենք նույնիսկ չենք հանդիպում էս շրջանում։

-Դուք ձեզ տեսնու՞մ եք էդ պաշտոնում։

-Ես պատրաստ եմ մի կողմ դնել իմ ցանկությունները, այս պարագայում իմ ուզելն ու չուզելը բոլորովին կարևոր չեն։ Ես ենթարկվելու եմ իմ քաղաքական թիմի որոշումներին, իհարկե, իմ ձայնը նույնպես այդ որոշման մեջ լինելու է։

-Եվ չեք ընդդիմանա, եթե Ձեզ առաջադրեն այդ պաշտոնում։

-Ոչ, բայց դա պետք է համոզիչ լինի նաև ինձ համար։

-Դուք Նիկոլ Փաշինյանի հետ խոսու՞մ եք սուպերվարչապետական համակարգի վնասների մասին, այն մասին, որ ինքն ունի սուպերվարչապետական լիազորություններ։ Ըստ Ձեզ, կա՞ն այդպիսի լիազորություններ և արժե՞ դրանք կրճատել։

-Դրա մասին էլ եմ կարծիք հայտնել։ Բնականաբար, այդ բոլոր լիազորությունները կվերանայվեն, իհարկե, պահպանելով նաև որոշումներ կայացնելու՝ վարչապետի շատ կարևոր լիազորությունները։

Մհեր Արշակյան