«Զիբիլիքսի» գործով բոլոր մեղադրյալներն ընդունել են իրենց մեղքը. Սասուն Խաչատրյան

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Այսպես կոչված «Զիբիլիքսի» գործով բոլոր մեղադրյալներն ընդունել են իրենց մեղքը: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին հայտարարեց ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը:

«Իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ԱԱԾ-ի և գործընկերների հետ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀԿ-ի Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենն իրենց կողմից ձևավորված ենթաշտաբերի միջոցով 2017 թվականի մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար դոլարին համարժեք դրամը, որպես ընտրակաշառք, 10.000-ական դրամ բաժանել են տարածքի ընտրողներին՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուի օգտին քվեարկելու համար»,- նշեց Խաչատրյանը:

ՀՔԾ պետի խոսքով՝ «Զիբիլիքսի» գործով արձանագրված արդյունքն աննախադեպ էր Հայաստանի նորագույն պատմության մեջ, քանի որ առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվել է ընտրակեղծարարության ամբողջ շղթան:

«ՀՔԾ-ում քննվող հիշյալ քրեական գործով վերսկսված նախաքննության ընթացքում, այսինքն՝ այս տարվա հունիս-սեպտեմբերին, հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, դատարան են ներկայացվել 14 միջնորդություններ՝ խուզարկության, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, բջջային հեռախոսահամարների զանգերը վերծանելու, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու մասին և այլն: Տարբեր հասցեներում իրականացվել են խուզարկություններ, կատարվել են 61 զննություններ, առերեսումներ»,- մանրամասնեց ՀՔԾ պետը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար նշված երկու անձանց, ինչպես նաև կաշառք տալու հարցում նրանց օժանդակած 9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել, 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. «Ի դեպ՝ նշեմ, որ բոլոր մեղադրյալներն իրենց մեղքն ամբողջութամբ ընդունել են: Գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է»: