Դատարանը մերժեց նախկին բարձրաստիճան ոստիկանի՝ մինչև 2003 թվականը ձեռք բերված գույքի բռնագանձումը

Լուրեր

14.07.2026 | 16:01
Իրանը հայտնում է Բանդար Աբբասում և Բուշերում պայթյունների ու հարվածների մասին
14.07.2026 | 15:55
Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին
14.07.2026 | 15:46
Կրեմլն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է որակել
14.07.2026 | 15:38
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
14.07.2026 | 15:29
Ղրղզստանն արգելել է նավթի և նավթամթերքի արտահանումը ԵՏՄ երկրներ
14.07.2026 | 15:20
Բաքվում պահվող հայ գերու կյանքը վտանգված է՝ ահազանգում է փաստաբանը // Երևան-Մոսկվա չվերթի խափանում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 15:12
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» կնոջ մարմին է հայտնաբերվել
14.07.2026 | 15:02
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են թվայնացման և հանրային կառավարման ոլորտներում համագործակցության խորացումը
14.07.2026 | 14:50
Ուկրաինան և ԵՄ-ն անդամակցության բանակցությունների ևս մեկ կլաստեր են բացել
14.07.2026 | 14:42
Ռումինիա․ Էլինա Ավանեսյանը հաղթեց առաջին շրջանում
14.07.2026 | 14:37
Իրանի հետ լարվածության ֆոնին՝ Թրամփի վարչակազմն առանցքային հանդիպումներ կանցկացնի Իրաքի, Հորդանանի, Լիբանանի և Իսրայելի հետ
14.07.2026 | 14:16
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
14.07.2026 | 14:05
«Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար». փաստաբանն ահազանգում է, ԿԽՄԿ-ն տեսակցելու հնարավորություն չունի
14.07.2026 | 13:56
Հորմուզի նեղուցով անցնելիս նավը հրթիռային հարձակման է ենթարկվել
14.07.2026 | 13:47
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, հունիսի 11-ին հրապարակել է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանի և նրա ընտանիքի անդամների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վճիռը։

Factor TV-ն «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է՝ դատարանն արձանագրել է, որ այն գույքը, որը ձեռք է բերվել մինչև Հայաստանում «փողերի լվացման» քրեականացումը (2003թ. օգոստոսի 1), չի կարող բռնագանձվել ապօրինի ծագման հիմքով, եթե չկա ապացուցված այլ նախորդող հանցանք։

Վարդան Մինասյանը երկարամյա ծառայություն է անցել ուժային կառույցներում։ 1990-ականներից սկսած նա զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ՝ եղել է Արաբկիրի, ապա Կենտրոնականի զինվորական կոմիսար, իսկ 2010-ականներին տեղափոխվել է Ոստիկանության համակարգ՝ ստանձնելով Պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը։

Իրավապահների ուշադրության կենտրոնում Մինասյանը հայտնվեց 2021 թվականին։ Ըստ մեղադրանքի՝ նա 2015-2016 թվականներին կազմակերպել է պետական միջոցների յուրացում (շուրջ 17,000 ԱՄՆ դոլարի չափով) և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 875 միլիոն դրամ։ Դատախազությունը պահանջում էր բռնագանձել նաև նրա ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց անունով հաշվառված բազմաթիվ շարժական և անշարժ գույքեր, որոնց ձեռքբերումը չէր հիմնավորվում օրինական եկամուտներով։

«․․․Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքի կողմը չի նշել գեթ մեկ հանցագործություն, որը կատարել է Վարդան Մինասյանը մինչև 2003 թվականը և որից ստացված եկամուտները սկսել է օրինականացնել 2003 թվականի օգոստոսի 1-ից սկսած: Ի վերջո, հատկանշական է, որ մեղադրական եզրակացության մեջ բացակայում է որևէ նշում Վարդան Մինասյանի կամ նրա հարազատների գույքի կամ դրամական միջոցների վերաբերյալ, որոնք ձեռք են բերվել մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը և ապա, ենթադրաբար, օրինականացվել այդ պահից սկսած»,-նշվում է վճռում:

Ըստ դատարանի՝ եթե գույքի ձեռքբերման հիմքում ընկած արարքը կատարման պահին հանցագործություն չի համարվել, ապա դրա բռնագանձումը դուրս է հանցավորության դեմ պայքարի սահմանադրական նպատակից և խախտում է համաչափության սկզբունքը

Դատարանը մերժել է հետևյալ գույքերի և գումարների բռնագանձումը․

-1992թ. արտադրության «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան,
-ք. Երևան, Վ. Անտառային փողոցում գտնվող անշարժ գույքը,
-ընդհանուր 315,093,388 ՀՀ դրամ, որը դատախազությունը համարում էր ապօրինի եկամտի մնացորդ կամ փոխանցված գումար։

«Վարդան Մինասյանի և/կամ նրա հետ փոխկապակցված անձանց կողմից մինչև 2003 թվականի օգոստոսի 01-ը ձեռք բերված գույքը չի կարող բռնագանձվել որպես ապօրինի ծագում ունեցող գույք, քանի որ 2003 թվականի օգոստոսի 1-ից առաջ ձեռք բերված որևէ գույք պատճառհետևանքային կապ չունի փողերի լվացման հանցակազմի հետ: Եթե անգամ ընդունենք, որ նշված տարեթվից առաջ ձեռք բերված գույքը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ինչն այդպես չէ, ապա դարձյալ այդ գույքը ենթակա չէ բռնագանձման փողերի լվացման հանցակազմի լույսի ներքո, քանի որ իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի իմաստով այդ գույքը պետք է ձեռք բերված լիներ հանցավոր ճանապարհով: Մինչդեռ ո՛չ սույն գործով կատարված ուսումնասիրության, ո՛չ հայցադիմումի մեջ ներկայացված չէ որևէ փաստ կամ ապացույց, որով կհիմնավորվեր, որ Վարդան Մինասյանը 2003 թվականի օգոստոսի 1-ից առաջ կատարել է հանցանք և դրա արդյունքում ձեռք բերված գույքը 2003 թվականի օգոստոսի 1-ից հետո օրինականացրել է»,-նշվում է վճռում։

Դատարանն ընդգծել է՝ հայցը ենթակա է մերժման ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Գործը քննվել է արագացված դատաքննության կարգով, հրապարակված վճիռն արդեն օրինական ուժի մեջ է մտել։ 2003 օգոստոսի 1-ից հետո ձեռք բերված գույքի վերաբերյալ պահանջների քննությունը շարունակվում է հիմնական գործի շրջանակներում։ Դրանք են՝

– «ՍՊԵՑՆԱԶ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը և «44 ՌԵՆԹ ՔԱՐ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը,

-2011 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենան (կամ դրա արժեքը՝ 56,000,000 ՀՀ դրամ),

-2006 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենան (կամ դրա արժեքը՝ 9,050,000 ՀՀ դրամ),

-ռուսական հաշվառման համարանիշներով այլ 2 ավտոմեքենա,

-բնակարանի գնման իրավունքը, որը հաշվառված է Նարեկ Մինասյանի և Գայանե Մարդյանի անվամբ,

-Համբարձում Փխրիկյանի անվամբ հաշվառված գույքը (կամ դրա արժեքը՝ 198,100,000 ՀՀ դրամ),

-1,324,359,978 ՀՀ դրամ, որը ներկայացվել է որպես ապօրինի եկամտի մնացորդ,

-825,822,697 ՀՀ դրամի զգալի մասը (բացառությամբ այն 315,093,388 դրամի, որը մերժվել է սույն վճռով որպես մինչև 2003թ. ձեռքբերում)։

Դատարանն այս պահանջների մասով հայցը չի մերժել, քանի որ դրանք վերաբերում են այն ժամանակահատվածին, երբ փողերի լվացումն արդեն քրեականացված էր Հայաստանում։

Եվգենյա Համբարձումյան