ԱՄՆ-ի հետ բանակցությունները սահմանափակված են Թեհրանի «կարմիր գծերով»․ Ղալիբաֆ

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները կսահմանափակվեն Թեհրանի «կարմիր գծերով»։

«Ինչպես մենք ցույց ենք տվել բանակցությունների ընթացքում՝ մենք անսասան ենք սահմանված պայմանների և կարմիր գծերի կատարման, ինչպես նաև իրանական ազգի շահերի իրականացման հարցում։ Եթե թշնամին փորձում է չափազանց գործողություններ, մենք ապացուցել ենք, որ մեր մատները ձգանի վրա են, և մենք չենք տատանվում թշնամուն ջախջախիչ պատասխան տալու հարցում»,- ասել է Ղալիբաֆը իրանական պաշտոնական IRNA լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։

Ղալիբաֆի մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել էր, որ ինքը հավանություն է տվել ԱՄՆ-Իրան համաձայնագրին՝ չնայած այս հարցի վերաբերյալ «տարբեր տեսակետ» ունենալուն։ Պետական ​​հեռուստատեսությամբ ընթերցված ուղերձում Խամենեին ասել էր, որ Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունները «չեն նշանակի թշնամու տեսակետի ընդունում»։

Խամենեիի ուղերձին ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ երկրի արտաքին քաղաքականության ապարատը «կօգտագործվի Իրանի վեհ շահերն ապահովելու» և «ազնիվ իրանական ազգի իրավունքները պաշտպանելու համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի