Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ գործարքին՝ չնայած տարբեր տեսակետ ունենալուն

Լուրեր

22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ հավանություն է տվել Միացյալ Նահանգների հետ Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու համաձայնագրին՝ չնայած «տարբեր տեսակետ» ունենալուն՝ առանց մանրամասնելու, գրում Al Arabiya-ն՝ վկայակոչելով AFP-ին։

«Սկզբունքորեն ես այլ տեսակետ ունեի [փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ], բայց ես տվել եմ իմ թույլտվությունը՝ պայմանավորված այն պարտավորությամբ, որը պատվարժան [Իրանի] նախագահը, որպես Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նախագահ, իր և մյուս անդամների անունից տվել է ինձ՝ պաշտպանելու Իրանի ազգի և Դիմադրության ճակատի իրավունքները»,- նշել է Խամենեին պետական ​​հեռուստատեսությամբ ընթերցված ուղերձում։

Խամենեին հանրությանը չի ներկայացել մարտին պաշտոնը ստանձնելուց ի վեր, երբ սպանվեց նրա հայրը՝ Ալի Խամենեին, փետրվարի 28-ին Իրանի վրա ԱՄՆ-Իսրայել հարվածների հետևանքով, որոնք էլ հանգեցրին տարածաշրջանային պատերազմի։ Այս ուղերձը նրա առաջին արձագանքն էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեզքիանի կողմից ստորագրված հակամարտությունը դադարեցնելուն ուղղված Իրան-ԱՄՆ համաձայնագրին։

Խամենեին ասել է, որ Թրամփն «օգտագործել է բոլոր տեսակի լծակները»՝ «հուսահատությունից դրդված» համաձայնագիրն ապահովելու համար։ Իր ուղերձում Խամենեին նշել է, որ Փեզեշքիանից ստացել է համաձայնագրի վերաբերյալ հավաստիացումներ, և որ այն չի ընդունվի, «եթե ամերիկյան կողմը ցանկանա չափազանց պահանջներ ներկայացնել»։

«Ակնհայտ է, որ ապագայում կայանալիք դեմ առ դեմ բանակցությունները չեն նշանակի թշնամու տեսակետի ընդունում», – հավելել է նա։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտպանել է գործարքը՝ ասելով, որ, հավանաբար, կմեկնի Շվեյցարիա՝ հուշագիրը երկարաժամկետ համաձայնագրի վերածելու բանակցությունների համար։

«Իրանցիները պետք է կատարեն իրենց պարտավորությունները։ Եթե նրանք չկատարեն այն, ինչ մենք արդեն ասել ենք, ապա նրանք չեն ստանա գործարքի որևէ առավելություն»,- Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Վենսը։

Նա հերքել է պնդումները, որ գործարքը պարգևատրում է Իրանին՝ առանց նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմական նպատակներին հասնելու։

Ամենավիճահարույց կետերը վերաբերում էին նավթի վաճառքին, պատժամիջոցների մեղմացմանը և Իրանի համար 300 միլիարդ դոլարի երակառուցման հիմնադրամին, մինչդեռ Իրանի միջուկային գործունեությունը ոչնչացնելու հստակ ծրագիր չկա։ Սակայն Վենսն ասել է, որ Իրանը կստանա պարգևատրումները միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ կատարել է այն պայմանները, որոնք կմշակվեն 60-օրյա ժամկետում, որը, նրա խոսքով, սկսվել է փոխըմբռնման հուշագրի  ստորագրումից հետո։

Վենսն ասել է, որ այժմ ծրագրում է մեկնել Շվեյցարիա՝ երկարաժամկետ համաձայնագրի վերաբերյալ տեխնիկական բանակցություններ վարելու համար, չնայած պայմանավորվածությունները դեռևս  չեն վերջնականացվել։

«Ես ծրագրում եմ մեկնել Շվեյցարիա։ Կարծում եմ՝ այս շաբաթավերջին, բայց վստահ չեմ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե երբ իրանցիները կկարողանան հասնել այնտեղ»,- ասել է Վենսը։