Հայաստանը Airbus-ի հետ վեց H145 ուղղաթիռների ձեռքբերման պայմանագիր է ստորագրել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Airbus Helicopters ընկերությունն ու Հայաստանի Հանրապետությունը պայմանագիր են ստորագրել վեց H145 ուղղաթիռների ձեռքբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ընկերությունը։ Նշվում է, որ համաձայնագիրը, որը վերջնականացվել էր  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած պետական ​​այցի ընթացքում, վերջերս ուժի մեջ է մտել՝ նշանավորելով Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ կապերի ամրապնդման կարևորագույն փուլը։

Բազմաֆունկցիոնալ H145 ուղղաթիռները կօգտագործվեն տրանսպորտային առաքելությունների համար: Այս ձեռքբերումը ներկայացնում է Հայաստանի առաջին պայմանագիրը Airbus Helicopters-ի հետ, որն ազդարարում է երկրի ուղղաթիռային հնարավորությունների արդիականացումը՝ իր դասի ամենաբազմակողմանի և հուսալի հարթակներից մեկով։

«Մեծ պատիվ է պաշտոնապես ողջունել Հայաստանի Հանրապետությանը Airbus Helicopters ընտանիքում։ Այս առաջին պայմանագիրը մեր ընկերության և Հայաստանի միջև աճող գործընկերության վկայությունն է, և մենք հպարտ ենք աջակցել ժողովրդին իր օդային կարողությունների արդիականացման գործում։ H145-ը Հայաստանի իշխանություններին կապահովի իրենց ամենախստապահանջ տրանսպորտային առաքելության պահանջների համար անհրաժեշտ ճկունությունն ու հուսալիությունը։ Մենք անհամբեր սպասում ենք երկարատև և արդյունավետ համագործակցության՝ մեր գործընկերությունը զարգացնելու առաջիկա տարիներին»,- ասել է Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի գծով փոխնախագահն Լյուդովիկ Բուիստոնը։

Նշվում է, որ H145-ը հայտնի է բարձր կատարողական արդյունքով, մասնավորապես, բարձրլեռնային և շոգ միջավայրերում, ինչն այն դարձնում է կատարյալ տարբերակ Հայաստանի բազմազան և լեռնային աշխարհագրության համար: H145-ի հինգ շեղբով տարբերակն ապահովում է ավելի մեծ բեռնվածություն, ավելի սահուն թռիչքի փորձ և պարզեցված սպասարկման ռեժիմ։

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ընդհանուր առմամբ, շահագործման մեջ են H145 ընտանիքի ավելի քան 1800 ուղղաթիռներ, որոնք գրանցել են ավելի քան 8,5 միլիոն թռիչքային ժամ: Երկու Safran Arriel 2E շարժիչներով H145-ը հագեցած է լիարժեք թվային շարժիչի կառավարման (FADEC) և Helionix թվային ավիոնիկայով: Այն ներառում է բարձր արդյունավետությամբ քառառանցք ավտոպիլոտ, որը մեծացնում է անվտանգությունը և նվազեցնում օդաչուի աշխատանքային ծանրաբեռնվածությունը։ Հատկապես ցածր ակուստիկ հետքը H145-ը դարձնում է իր դասի ամենաանաղմուկ ուղղաթիռը, միաժամանակ, դրա CO2 արտանետումներն ամենացածրն են մրցակիցների շրջանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի