Զախարովայի պնդումը անհիմն է. ինչ է «Արծիվ գործընկեր-2026»-ը և ինչ պատրաստություն են անցնում հայ զինվորականները

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 18-ի իր ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությանը՝ նշելով, որ Երևանի կողմից ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցման ֆոնին «ՆԱՏՕ-ի երկրների հետ նման մանևրները ոչինչ չեն առաջացնում, բացի ափսոսանքից»։ 

«ՆԱՏՕ-ի նպատակը ակնհայտ է։ Ամենազարմանալին այն է, որ հենց ՆԱՏՕ-ն էլ դա չի թաքցնում։ Այդ նպատակը Հայաստանի Հանրապետությունը նրա ավանդական դաշնակցից՝ Ռուսաստանից, շարունակաբար հեռացնելն է։   Գաղտնիք չէ, որ նմանատիպ վարժանքների ընթացքում հենց մեր երկիրն է ներկայացվում որպես հավանական հակառակորդ: Այսինքն՝ հայ զինվորականներին սովորեցնելու են պատերազմել Ռուսաստանի դեմ»,- ասել է Զախարովան։

Ինչ է «Արծիվ գործընկեր» զորավարժությունը

«Արծիվ գործընկեր-2026»-ը (Eagle Partner 2026) միջազգային խաղաղապահական զորավարժություն է, որն անցկացվում է Հայաստանում 9 օր տևողությամբ՝ 2026 թվականի հունիսի 17-ից մինչև հունիսի 25-ը։ 

Այն կազմակերպվում է արդեն չորրորդ անգամ։  ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներից բացի՝ այս տարի առաջին անգամ մասնակցում են նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։

Հայաստանից ներգրավված է 250 զինծառայող՝ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադից, ԱՄՆ-ից՝ 58 զինծառայող Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերից ու Կանզասի ազգային գվարդիայից։ Ֆրանսիան և Հունաստանը զորավարժությանը մասնակցում են առաջին անգամ․ Ֆրանսիայից մասնակցում է 24, իսկ Հունաստանից՝ 11 զինծառայող։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ զորավարժության ընթացքում անցկացվելու են խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ: 

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝  զորավարժության հիմնական նպատակներն են՝ ️

  • խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացումը, 
  • կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացումը,
  • ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդումը:

Նշվում է, որ խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

Ի տարբերություն Մարիա Զախարովայի հայտարարության՝ պետք է ընդգծել, որ «Արծիվ գործընկեր-2026»-ը ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված կամ ղեկավարվող զորավարժություն չէ։ 

ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում ու փաստաթղթերում «Արծիվ գործընկեր» (Eagle Partner) զորավարժությունը չի հիշատակվում որպես ՆԱՏՕ-ի սեփական միջոցառում։ Դաշինքի պաշտոնական կայքում հրապարակվող ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժությունների ցանկերում այս վարժանքը ներառված չէ, քանի որ այն կազմակերպվում է անդամ պետությունների կողմից անհատապես։

Ռուսաստանի արձագանքը

Այս զորավարժությունը առաջին անգամ չէ, որ արժանանում է ռուսական կողմի քննադատությանը։ ՌԴ-ն պաշտոնական մակարդակով՝ հիմնականում ԱԳՆ-ի և Կրեմլի խոսնակների միջոցով, «Արծիվ գործընկեր» զորավարժությանը անդրադարձել է անցկացման բոլոր տարիներին (2023, 2024 և 2025 թվականներին)։ 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը 2023թ. սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը և ԱՄՆ-ի հետ համատեղ վարժանքները «խորը վերլուծության կարիք ունեն» և դիտարկվում են որպես «անբարյացակամ քայլեր»։ Պեսկովն այդ ժամանակ ընդգծել էր, որ Մոսկվան այդ նպատակները կպարզի Երևանի հետ երկխոսության ընթացքում։ 

2024-ին Զախարովան կրկին անդրադարձել էր Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժությանը և նշել, որ նման «արծվային գործընկերությունները» միշտ վատ են ավարտվում. 

«Արևմուտքը օգտագործում է երկրներին և դուրս նետում՝ որպես անպիտան իր»,- ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ 

Զորավարժությունների ինչպիսի տեսակներ կան

Զորավարժությունները դասակարգվում են ըստ մի քանի հիմնական հատկանիշների՝ նպատակի, մասնակիցների կազմի, անցկացման միջավայրի և ձևաչափի։

«Արծիվ գործընկերը» պաշտոնապես դասվում է միջազգային խաղաղապահ զորավարժությունների շարքին, քանի որ դրա հայտարարված նպատակները վերաբերում են խաղաղապահ առաքելություններին և փորձի փոխանակմանը, ոչ թե հարձակողական կամ Ռուսաստանի դեմ գործողությունների մշակմանը։

Գոյություն ունեն նաև մարտավարական, ռազմավարական, հրամանատարաշտաբային, դաշտային, հատուկ նշանակության, ծովային, օդային զորավարժություններ, որոնք տարբեր են ըստ իրենց նպատակի։

«Արծիվ գործընկեր» զորավարժությունն առաջինն անցկացվել է 2023-ի սեպտեմբերի 11-20-ը, 2024-ինը՝ հուլիսի 15-24-ը, 2025-ինը՝ օգոստոսի 12-20-ը։

Թեև Ռուսաստանը «Արծիվ գործընկեր» զորավարժությունները քննադատել է դրանց անցկացման բոլոր տարիներին, Մարիա Զախարովայի այս տարվա պնդումը, թե «հայ զինվորականներին սովորեցնելու են պատերազմել Ռուսաստանի դեմ», չի տեղավորվում զորավարժության նպատակների մեջ: 

Այդ զորավարժությունները կրում են խաղաղապահ բնույթ, սակայն ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին ստացել են քաղաքական հնչեղություն։ Հետևաբար, Զախարովայի այս պնդումը հիմնված չէ հրապարակային փաստերի վրա և ունի գնահատողական բնույթ: 

Անի Թամրազյան