Ռուսաստանը հրթիռների արտադրության հարցում ապավինում է Ադրբեջանի կառավարության կողմից ղեկավարվող ձեռնարկությանը․ United24-ի հետաքննությունը

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինայի իշխանության կողմից կառավարվող United24 հարթակը հայտնել է, որ իր ստացած ներքին փաստաթղթերի համաձայն՝ «Ադրբեջանում կառավարության կողմից կառավարվող արտադրողը ներգրավված է եղել ռուսական ռազմարդյունաբերական արտադրական շղթայում»՝ ստեղծելով կառավարվող հրթիռներ, որոնք Ռուսաստանի կողմից օգտագործվում են Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմում, գրում է OC Media-ն։

United24-ի հետաքննությունը պարզել է, որ Ռուսաստանի Kh-29TE օդ-երկիր դասի կառավարվող հրթիռները հիմնված են արտադրական շղթայի վրա, որը կազմված է Ռուսաստանի Պերմի վառոդի գործարանից, Ադրբեջանի «Իգլիմ» գիտաարտադրական ձեռնարկությունից, որը գտնվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության իրավասության ներքո, և հրթիռներ արտադրող ռուսական Vympel ընկերությունից։

Գործընթացը սկսվում է Պերմի գործարանում, որը United24-ը նկարագրում է որպես «ռուսական ռազմարդյունաբերական շղթայի կարևոր հանգույց, որը մեծ մասշտաբով պայթուցիկ նյութեր և վառոդ է արտադրում ռազմական նպատակներով»։ Ըստ լրատվականի՝ գործարանը պետական ​​​​սեփականություն է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի կառավարությունը վերահսկում է դրա մասնակցությամբ իրականացվող ամբողջ առևտուրը։ Ընկերությունը նաև ենթարկվում է պատժամիջոցների ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Ուկրաինայի կողմից։

Այստեղից անհայտ արտադրանքը, որը հայտնի է միայն որպես 9R-1036, ուղարկվում է Իգլիմ, որտեղ այն տեղադրվում է 63M նշանակության բաղադրիչի մեջ, որից հետո ապրանքը հետ է ուղարկվում Պերմ, այնտեղից ուղարկվում է Vympel՝ պատժամիջոցների տակ գտնվող մեկ այլ ռուսական ընկերություն, որն արտադրում է «օդ-օդ և օդ-երկիր դասի կառավարվող հրթիռներ, արձակման կայանքներ և կատապուլտներ, ռումբերի և տորպեդոների պահոցներ, ինչպես նաև պասիվ խլացման սարքեր՝ ինքնաթիռների և ուղղաթիռների պաշտպանության համար»:

«Իգլիմն արտադրական գործընթացի կարևորագույն միջանկյալ մասն է»,- ընդգծում է United24-ը գործընթացի վերաբերյալ  իր պարզաբանման մեջ։

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող «Իգլիմ»-ը հիմնադրվել է 1961 թվականին՝ որպես օդորակիչների արտադրության գործարան, իսկ ավելի ուշ դարձել է ավիացիոն ձեռնարկություն, պարզել է United24-ը։ 2006 թվականին այն անցել է պետական ​​​​վերահսկողության տակ՝ որպես գիտական ​​​​և արտադրական ձեռնարկություն, նրանց պաշտոնական կառավարական էջը, կարծես, այլևս չի գործում։

Այսօր այն պատկանում է «Azersilah Defense Industry Holding» ՓԲԸ-ին, որն իրեն նկարագրում է որպես «Ադրբեջանի ժամանակակից պաշտպանական կարողությունների ձևավորման գործում ռազմավարական դերակատարում ունեցող ընկերություն»։

«Հուսալի, նորարարական և բարձր ճշգրտության պաշտպանական տեխնոլոգիաների մշակման միջոցով մենք նպաստում ենք ազգային և համաշխարհային անվտանգությանը՝ մատակարարելով համակարգեր, որոնք պատասխանատվությամբ, ճշգրտությամբ և հետևողականությամբ բավարարում են այսօրվա գործառնական պահանջները»,- ասվում է նրանց այտարարության մեջ։

Ստացված ներքին փաստաթղթերին հղում անելով՝ United24-ն ընդգծում է, որ այս արտադրական շղթան սկսվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժումից առաջ, սակայն մատակարարման ծավալը, կարծես, աճել է 2023 թվականին։

Ըստ հարթակի՝ հետաքննությունը բացահայտում է, որ չնայած պատժամիջոցներին՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունը «մնացել է կապված Ռուսաստանի ռազմական արտադրության շղթաների հետ»։

«Չնայած Ադրբեջանը հրապարակայնորեն չի հայտարարում Ռուսաստանի պատերազմին աջակցության մասին՝ շարունակական համագործակցությունը հարցեր է առաջացնում գործող սահմանափակումների վերահսկողության և կիրառման վերաբերյալ»,- գրել է United24-ը։

United24-ը նշում է, որ մեկնաբանություն ստանալու համար դիմել է և՛ «Իգլիմ»-ին, և՛ Azersilah-ին, սակայն չորեքշաբթի առավոտյան հրապարակման պահի դրությամբ՝ որևէ պատասխան չի ստացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի