ՌԴ-ից ընտրողների ներհո՞սք, թե՞ ընդհանուր այցելություններ․ ինչպես է տվյալների ընտրությունը փոխում պատկերը 

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Այսօր Fip.am կայքում հրապարակվել է «ՌԴ-ից Հայաստան ժամանողների դինամիկան. մայիսին գրանցվել է 20.3, հունիսին՝ 38% աճ» վերնագրով հոդված, ըստ որի՝ նախընտրական ժամանակահատվածում արձանագրվել է ներհոսքի շեշտակի աճ՝ թե՛ մայիս ամսվա, թե՛ հունիսի առաջին շաբաթվա համեմատականում։

Նույն թեմայի վերաբերյալ 2026-ի հունիսի 5-ին Factor.am-ն էր հրապարակում արել, որի արդյունքներով արձանագրվել էր, որ ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քիչ է եղել, քան նախորդ տարի։

Քանի որ Fip․am-ի հոդվածը սկսվում է «Ռուսաստանի Դաշնությունից հայաստանյան ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացիների ժամանելու մասին» դիտարկումով, տպավորություն է ստեղծվում, թե ներկայացված վիճակագրության կտրուկ աճը վերաբերում է ընտրություններից առաջ հենց ընտրելու նպատակով Հայաստան եկած քաղաքացիներին։

Թե՛ Factor.am-ը, թե՛ Fip.am-ը տվյալները ստացել են Ազգային անվտանգության ծառայությունից։

Fip.am-ը գրել է, որ օրինակ՝ 2026թ. մայիսին ժամանել է 131․852 անձ, որից 121․736-ը՝ «Զվարթնոց», 5․964-ը՝ «Շիրակ» օդանավակայաններով։

Factor.am-ի ստացած տվյալներով՝ 2026-ի մայիսին Հայաստան է ժամանել 159․671 քաղաքացի, որից 69․504-ը՝ «Զվարթնոց», 2․508-ը՝ «Շիրակ» օդանավակայաններով։

Factor.am-ը ԱԱԾ-ից պարզել է, որ 2 հրապարակման տվյալներն էլ ճիշտ են։ Տվյալների այս տարբերությունը շատ պարզ բացատրություն ունի․ Fip.am-ն ԱԱԾ-ից խնդրել և ստացել է նշված ժամանակաշրջանում Ռուսաստանից դեպի Հայաստան այցելած բոլոր անձանց քանակը՝ ոչ միայն ՀՀ քաղաքացիների, իսկ Factor.am-ը ԱԱԾ-ից խնդրել և ստացել է բոլոր երկրներից ժամանած ՀՀ քաղաքացիություն ունեցողների տվյալները։

Նկատենք, որ ընտրություններից առաջ այցելությունների նման վիճակագրության համատեքստում կարևոր է հենց ՀՀ քաղաքացիություն ունեցողների ժամանման տվյալը, որը, ինչպես իր հրապարակման մեջ նշել էր Factor.am-ը,

-2026 թվականի մայիսի 1-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը 13․390-ով ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվա նույն օրերին․ 2025-ին Հայաստան է ժամանել 193․047 ՀՀ քաղաքացի, 2026-ի նույն օրերին՝ 179․657 ՀՀ քաղաքացի,

-միաժամանակ՝ «Շիրակ» և «Զվարթնոց» օդանավակայաններով 2026 թվականին Հայաստան ժամանել է 2․571-ով ավելի շատ ՀՀ քաղաքացի, քան 2025 թվականին, համապատասխանաբար՝ 79․670 և 82․241 ՀՀ քաղաքացի։

Հավելենք, որ Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող երկքաղաքացիները ՌԴ-ՀՀ սահմանը կարող են հատել նաև ռուսական անձնագրով, ապա ընտրության գնալ հայկական անձնագրով։ Բայց սահմանը հատողների մեջ քիչ չէ նաև պարզապես զբոսաշրջիկների թիվը։

Այսպիսով, և՛ Fip.am-ի, և՛ Factor.am-ի տվյալները վերաբերում են Ռուսաստանից Հայաստան հոսքի թվերին, երկուսն էլ իրական են՝ այն պարզ տարբերությամբ, որ Factor.am-ը ներկայացրել է միայն ՀՀ քաղաքացիների մասին տվյալը, իսկ Fip.am-ն ընդգրկել է Ռուսաստանից բոլոր ժամանողներին։ Մինչդեռ նկատենք, որ ընտրությունների արդյունքների վրա իրենց քվեարկությամբ ազդեցություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները։

Հ.Գ․ Մեր կողմից Fip.am-ի գործընկերների հետ քննարկումից հետո նրանք խմբագրել են նյութը։

Գայանե Խաչատրյան