Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վերադարձնել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի խնդիրը պարզ խնդիր չէ: Այս մասին այսօր Նոյեմբերյան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ հասկանում է, թե որքան են Նոյեմբերյանում այդ հարցը կարևորում:

Հիշեցնենք՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանն այս տարվա հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաև 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել էին, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, Կարեն Ղազարյանին դիվերսանտ են հայտարարել ու դատել:

«Գիտեք, որ Ադրբեջանը կիսապաշտոնական առաջարկ է արել, ասել է հայկական կողմում կա երեք ադրբեջանցի և Ադրբեջանում կա երեք հայ, առաջարկել են բոլորին բոլորի հետ փոխանակել: Թվում է, թե շատ պարզ իրավիճակ է, մարդասիրական առաջարկ և ինչո՞ւ պետք է մենք հրաժարվենք այդ առաջարկից: Իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չի, որովհետև Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի երկու քաղաքացի դատապարտված են մեկը՝ քսան տարով, մյուսը՝ ցմահ. նրանք սպանել են ԱՀ երկու քաղաքացու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցնելով՝ սպանված քաղաքացիների ընտանիքները կհամաձայնե՞ն, որ ոճրագործներին Արցախի Հանրապետությունը վերադարձնի Ադրբեջանին:

Մանրամասները՝ տեսանյութում: