Գազալցակայաններում պետք է միջազգային ստանդարտի զուգարաններ կառուցեք. Նիկոլ Փաշինյանի հորդորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Նախընտրական քարոզարշավի երրորդ օրն «Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսեց Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից:

«Տարեկան 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսն ամբողջությամբ կազատվի բոլոր տեսակի հարկերից: Նաև անհատ տաքսու վարորդները կազատվեն լիցենզիոն վճարներից»,- Նոյեմբերյանում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանն ասաց՝ այդ ամենն անում են Հայաստանում աշխատանքը խրախուսելու համար: Հաջորդ կարևոր որոշումն, ըստ Փաշինյանի, աշնանացանի սուբսիդավորումն է:

«Գիտեք, որ Տավուշի մարզում մենք որոշում կայացրեցինք աշնանացանի ամեն հեկտարի համար 60 հազար դրամ սուբսիդիա տրամադրել, և ես ուրախ եմ, որ 4000-5000 սեփականատեր օգտվեցին այդ հնարավորությունից: Հաջորդ կարևոր որոշումը, որը պետք է կարևոր ազդեցություն ունենար մարդկանց սոցիալական վիճակի վրա, դա այն էր, երբ մենք սահմանից մեկ անգամ ներկրվող ապրանքների քանակն ավելացրինք»,- ասաց Փաշինյանը՝ պարզաբանելով, որ դա չի վերաբերում կոմերցիոն նպատակով ներկրումներին:

Վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ այդ առումով մաքսային մարմիններից ստացել է ահազանգեր, որ մարդկանց կողմից այդ հնարավորությունը չարաշահելու միտում կա:

«Մենք ստեղծում ենք հնարավորություն, որ մարդկանց սոցիալական բեռը թեթևանա, բայց շատ վատ կլինի, եթե պարզվի այդ հնարավորությունը չարաշահվում է: Մենք նոր Հայաստանում մարդու վարքի փոփոխությունը շատ ենք կարևորում, պետք չէ չարաշահել ընձեռված հնարավորությունները»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ նոր Հայաստանում հին ձևերով չի կարող շարունակվել:

Մանրամասները՝ տեսանյութում: