ՀՀ-ն կես տարի առաջ երկաթուղային փակուղում էր, հիմա աշխարհը մեզ համար բաց է. Ռուբինյան

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հնարավոր դարձավ օգտագործել Կարս-Ախալքալաք կամ Ախալքալաք-Կարս երկաթգիծը, ինչի շնորհիվ տնտեսվարողներն արդեն հնարավորություն կունենան այդ երկաթգիծը օգտագործել և՛ երկկողմ առևտրի համար, և՛ տրանզիտի համար»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ վերջին կես տարվա ընթացքում Հայաստանի համար բացվեց երկաթգիծն Ադրբեջանի տարածքով, ինչը հնարավորություն տվեց արդեն ոչ միայն Փոթի ապրանք տանել, այլև Վրաստանով և Ադրբեջանով ապրանքներ տանել և բերել Ռուսաստան։

«Հիմա ի՞նչ տեղի ունեցավ Ախալքալաք-Կարս երկաթգծի Հայաստանի համար ապաշրջափակումով. արդեն մենք կարող ենք բաներ տանել և բերել ամբողջ Եվրոպա։ Եվ բացի դրանից, եթե չեմ սխալվում, նաև Սիրիա, որովհետև երկաթգծով Սիրիայի հետ էլ կապ կա։ Հասկանում եք, չէ՞, Հայաստանը կես տարի առաջ երկաթգծային փակուղի էր, բառիս բուն իմաստով փակուղի էր։ Հիմա ամբողջ աշխարհը մեր համար բաց է, իհարկե դեռ Վրաստանի տարածքով միջնորդավորված, և մենք աշխատում ենք, որպեսզի ուղիղ դա լինի։ Հարցրեցիք՝ արդյոք օգտվո՞ւմ են Կարս-Ախալքալաքից։ Դե ապաշրջափակումը նոր է եղել, այսինքն մի քանի օր առաջ է եղել, և ենթադրում եմ, որ դեռ ոչ, բայց չեմ էլ ճշտել, պետք է ճշտել»։

Մանրամասները՝ տեսանյութում։