Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն ուրբաթ

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը և ԱՄՆ-ն ուրբաթ Շվեյցարիայում կսկսեն բանակցությունների նոր փուլ՝ ժամանակավոր համաձայնագրի պաշտոնական մեկնարկից հետո վերջնական համաձայնագրի հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, գրում է Al Arabiya-ն։

«Հավանաբար ուրբաթ, դեռևս որոշվող վայրում, կսկսվի Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների նոր փուլ՝ վերջնական համաձայնության հասնելու համար»,- ասել է Արաղչին։

Նա, միաժամանակ, զգուշացրել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի վրա ցանկացած հարձակում կամ Լիբանանի տարածքում շարունակական իսրայելական ներկայություն կհամարվի Միացյալ Նահանգների հետ ժամանակավոր համաձայնագրի խախտում։

«Մեր կարծիքով, այս հուշագրի կողմերն են՝ մի կողմից Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, մյուս կողմից՝ Իրանն ու «Հըզբոլլահ»-ը։ Սա, թերևս, հուշագրում ամենակարևոր հարցն է՝ պատերազմի անհապաղ և մշտական ​​​​դադարեցման հռչակումը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում»,- ասել է նա։

Հավելենք, որ Իրանի գլխավոր բանակցող, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կմասնակցի Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտող համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարարը։

«Ստորագրման վայրը կլինի Շվեյցարիան, սակայն հստակ վայրը դեռևս որոշված ​​չէ։ Բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի ստորագրումից անմիջապես հետո»,- պետական ​​հեռուստատեսության հաղորդմամբ ասել է Մաջիդ Թախտ-Ռավանչին։

Վաշինգտոնը կներկայացնի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ «Իրանը՝ Ղալիբաֆը», հավելել է Թախտ-Ռավանչին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի