Անիմաստ է լռության օրվա պահպանումը. արհեստական սահմանափակում է. Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

«Բառացիորեն 2013 թվականի մեր մշտադիտարկումից սկսած, մենք ամեն անգամ գրում ենք, որ անիմաստ է այդ լռության օրվա պահպանումը, որովհետև հաշվի առնելով, որ «քեչ ափ», ինտերնետ կա, որտեղ դու ցանկացած հաղորդում կարող ես նայել նաև այդ լռության օրվա ընթացքում, ինչ իմաստ ունի դրա պահպանումը»,- ԱԺ ընտրությունների քարոզարշավի մշտադիտարկման արդյունքների մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։

Հիշեցնենք՝ ընտրություններին նախորդած քարոզարշավը տևեց մինչև հունիսի 5-ը, հաջորդ օրը լռության օր էր, որի ժամանակ քաղաքական ուժերին արգելվում է քարոզչություն իրականացնել։

Նավասարդյանի դիտարկմամբ՝ լռության օրն արհեստական ինչ-որ սահմանափակում է, որի ընթացքում կարող է ընտրովի կիրառվել նաև պատասխանատվության հարցը․

«Ցանկացած մի դեպք կարող ես վերցնել և այդ մարդուն պատասխանատվության ենթարկես այն դեպքում, երբ հազարավոր այլ դեպքերում ոչ մեկ ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Այնպես որ կարող ենք վերանայել, հասկանալ այդ լռությունը ինչ է, միգուցե ինչ-որ բան կարող ենք հորինել, որ սահմանափակում լինի, որը կյանքի ընթացքին չի հակասի, հստակեցնենք ինչը՝ այո, ինչը՝ ոչ։ Թե չէ այս ընտրություններում մենք տեսել ենք, որ լռության օրվա սկզբունքը խախտում էին դիտորդները, խախտում էին քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները, խախտում էին ընտրական հանձնաժողովների անդամները, ով ասես խախտում էր, քվեարկողներն էին խախտում, այսինքն ինչ իմաստ ունի։ Աշխատանքային քննարկման ժամանակ այս մասին հերթական անգամ բարձրաձայնել ենք նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մոտ, ինքը ոնց որ թե ընդունում էր, բայց ասում էր՝ առայժմ այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը միգուցե վաղ է, երևի այս թեմայի շուրջ պետք է խոսենք ոչ թե անմիջապես ընտրություններից առաջ, այլ ավելի վաղ ժամանակահատվածում, որպեսզի համապարփակ քննարկում լինի և գտնվի լուծումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։