Մեքսիկայում բախումներ են եղել ԱԱ-2026-ի բացման խաղից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Մեքսիկայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև այն մարզադաշտի հարևանությամբ, որտեղ անցկացվում էր 2026թ․ աշխարհի առաջնության առաջին հանդիպումը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԱ-2026-ի բացման արարողությունից մի քանի ժամ առաջ Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտի մոտ անցկացվել է բողոքի ակցիա, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնց մեծ մասը նարկոկարտելների կողմից առևանգված և սպանված անձանց հարազատներն էին։ Ցուցարարները փողոցում կալենդուլայի ծաղիկներով խաչ էին ձևավորել և անում էին տարբեր վանկարկումներ։

The Athletic-ի տվյալներով՝ 82 000 հանդիսական տեղավորող մարզադաշտի շուրջ կիրառվել էին անվտանգության խստացված միջոցառումներ, իսկ երկրպագուներին և հանդիպման մյուս այցելուներին խորհուրդ էր տրվել ժամանել նախապես՝ խաղի մեկնարկից բավական վաղ։

Մեխիկոյի Քաղաքացիական անվտանգության քարտուղարությունը հայտնել է, որ շուրջ 200 դիմակավորված անձանցից բաղկացած խումբը մարզադաշտից դուրս բախվել է իրավապահների հետ, սակայն իրավիճակը հետագայում վերահսկողության տակ է վերցվել։ Բախումներին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 28-ամյա մի կին, որը հետագայում ազատ է արձակվել։

Մեխիկոյի իշխանությունները տեղեկացրել են, որ բողոքի ակցիաների հետևանքով փակվել են մի շարք կայարաններ, իսկ քաղաքի երկրպագուների գոտում (ֆան-զոնայում) տեղի ունեցած միջադեպը կարգավորվել է։ Չնայած մարզադաշտի շրջակայքում տեղի ունեցած անկարգություններին՝ հանդիպմանը ներկա երկրպագուների մեծ մասն առանց ուշացումների կարողացել է մուտք գործել մարզադաշտ։

Աշխարհի առաջնության բացման խաղում Մեքսիկայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել էր Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականին։