ԱՄՆ-ի մուտքի թույլտվություն չստացած աֆրիկացի մրցավարին մեծ շուքով են դիմավորել հայրենիքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
Բոլորը

Սոմալին ներկայացնող մրցավար Օմար Արտանը ԱՄՆ-ի մուտքի թույլտվություն չստանալուց հետո վերադարձել է հայրենիք։ 34-ամյա մրցավարին մեծ շուքով են դիմավորել։

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտնել է, որ Օմար Արտանը կսպասարկի Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը։ Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում օգոստոսի 12-ին կայանալիք խաղում կհանդիպեն Չեմպիոնների լիգայի գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ն և Եվրոպայի լիգայի հաղթող անգլիական «Ասթոն Վիլան»։

Օմար Արտանը զրկվել էր ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող աշխարհի առաջնության հանդիպումները սպասարկելու հնարավորությունից, քանի որ ԱՄՆ մուտքի վիզա չէր ստացել։ Դիվանագիտական անձնագիր ունեցող մրցավարն օրեր առաջ ժամանել էր Մայամիի օդանավակայան, որտեղից նրան հետ էին ուղարկել։

Օմար Արտանը Սոմալին ներկայացնող առաջին մրցավարն է, որը հնարավորություն էր ստացել սպասարկել աշխարհի առաջնության հանդիպումներ։ 2025 թվականին նա Աֆրիկայի լավագույն մրցավար էր ճանաչվել Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի վարկածով։