Մարդատար ավտոմեքենանների համար սահմանափակումներ պետք է մտցվեն Երևանում․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խցանումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը ստեղծել է հատուկ հիմնարկ՝ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը, որին տրվել է համապատասխան մասնագիտական կազմ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այն նպատակաուղղված է թվային լուծումների ներդրմանը և վերլուծությանը, և շատ ուրախ եմ, որ այս հիմնարկը արդեն իսկ սկսել է կոնկրետ արդյունքներ տալ։ Երևան քաղաքում այս պահի դրությամբ իրականացնում է, մրցութային փուլում է գտնվում, պիլոտային ծրագիր, որով չափումներ է իրականացնելու քաղաքի մուտքերում ավտոմեքենաների հոսքի վերաբերյալ։ Այս բոլոր հաշվարկների հիման վրա մեզ այս տարվա ընթացքում տալու է փոփոխությունների ծրագիր»,- ասաց նա։

Քաղաքապետի խոսքով՝ սկզբում պետք է հասկաքնալ, թե ինչու՞ են առհասարակ Երևանում խցանումներ. առաջին և հիմնական պատճառը, ըստ Ավինյանի, տնտեսական աճն է, որը բերել է մարդատար ավտոմեքենաների քանակի ահռելի աճի:

«Մենք որքան էլ ավելացնենք հանրային տրանսպորտը, այն իր ժամանակացույցով չի կարող աշխատել, եթե չունենանք սահմանափակում մարդատար ավտոմեքենաների համար։ Վստահորեն պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ, և դրանք փոխարինվեն հանրային տրանսպորտի առանձնացված ամբողջական ուղեգծերով։

Այս պիլոտի արդյունքում մենք ունենալու ենք հստակ թվեր, թե քանի ավտոմեքենա է մուտք գործում քաղաք, ինչ չափի կայանման տեղեր պետք է ստեղծվեն մուտքերի մոտ և ինչ տեսակի սահմանափակումներ են մտնելու։ Մենք հուսով ենք, որ նախնական պատկերը ունենալու ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իսկ իրականացնելու ենք 2027 թվականին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։