Քիչ է մնում ասեն՝ մայիսից զենք չի մատակարարվել, հարձակվեք. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
Բոլորը

Հայաստանը պետք է շարունակի աշխատանքը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ուժեղացնելու համար: Վանաձորում ունեցած ելույթում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում անդրադառնալով արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին:

«Մենք ասել ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է բարձրացնենք նոր առավել վստահելի մակարդակի վրա: Ե՛վ ԵՏՄ, և՛ ՀԱՊԿ շրջանակներում, բայց նաև երկկողմ մակարդակում»,- ընդգծեց Փաշինյանը՝ նկատելով, որ այս փուլում ՀԱՊԿ շրջանակում ընթացող բուռն քննարկումները նաև պարզ են դարձնում այն պարտականություններն ու պարտավորությունները, որոնք կան գործընկեր երկրների միջև:

Փաշինյանն անդրադարձավ նաև երեկ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, որ մայիս ամսից Հայաստան զենք չի մատակարարվել: «Ես էդ կարգի հայտարարութունները կարդում եմ, մտածում եմ՝ քիչ է մնում ասեն, տղերք, մայիսից Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, հարձակվեք, դուք էս կողմից, մենք՝ էս կողմից, իսկական ժամանակն է»,- նշեց Փաշինյանն ապա շեշտեց՝ Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն ձևով:

Մանրամասները՝ տեսանյութում: