Զախարովան հայտարարել է, թե Հայաստանում ընտրություններն անցկացվել են «ընդդիմության նկատմամբ ճնշումների ու Արևմուտքի միջամտության պայմաններում»

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

«Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրությունները  ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական արդյունքները ցույց են տալիս, որ իր հաղթանակի մասին հայտարարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ: Ավելին, նախորդ ընտրական ցիկլի համեմատ, նրա աջակցությունը զգալիորեն նվազել է»։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ՀՀ-ում ընտրությունների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ։

Ըստ նրա՝ հայ հասարակության մեջ կա հստակ պահանջ ռուս-հայկական հարաբերությունների «առաջանցիկ զարգացման և եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Հայաստանի շարունակական մասնակցության վերաբերյալ, ինչը շոշափելի և նշանակալի օգուտներ կբերի հայ ժողովրդին»:

«Ընտրարշավի ողջ ընթացքը և քվեարկության գործընթացն ինքնին տեղի է ունեցել Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների, նրանց ակտիվիստների և կողմնակիցների նկատմամբ կոշտ ճնշումների պայմաններում: Հայ առաքելական եկեղեցին, որը ավանդաբար խորապես հարգված է երկրում, նույնպես ընկել է հետապնդումների «каток»-ի» տակ: Այս ամենը Երևանի կողմից ազատ ընտրություններ անցկացնելու ժողովրդավարական սկզբունքների և ընթացակարգերի կոպիտ խախտում է: Նշանակալից է նաև, որ ներկայիս հայկական վարչակազմին բնորոշ ձևով հետապնդումները կենտրոնացել են բացառապես այն քաղաքական ուժերի վրա, որոնք պաշտպանում են հանրապետության կենսականորեն կարևոր միության ամրապնդումը Ռուսաստանի հետ, Հայաստանի շարունակական մասնակցությունը եվրասիական ինտեգրացիային, այդ թվում՝ անդամակցությունը ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, և Եվրամիությանը միանալու փակուղու դադարեցումը, որը թշնամական քաղաքականություն է վարում մեր երկրի նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Զախարովան նշում է, թե Մոսկվան միշտ հետաքրքրված է եղել և միշտ հետաքրքրված կլինի ուժեղ և իսկապես ինքնիշխան Հայաստանով։

«Հայ ժողովուրդը մեր եղբայրներն են, և մենք նրանց մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում։ Միևնույն ժամանակ, վերջին ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ հայ հասարակությունը խիստ բևեռացված է։ Այս պայմաններում Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ միակողմանի որոշումներ կայացնելը՝ առանց բնակչության բոլոր շերտերի կարծիքը հաշվի առնելու, նշանակում է երկիրը տանել դեպի հետագա բաժանում և սոցիալ-տնտեսական ցնցումներ։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները կառաջնորդվեն ազգային շահերի վրա հիմնված մոտեցումներով»,-ասվում է հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է Մոսկվայի ապագա գծին Հայաստանի հետ հարաբերություններում,  ըստ Զախարովայի, մտադիր են իրենց կուրսը  ձևակերպել՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկված իրական քայլերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի