Բանավեճ Երևանի ավագանիում. պատճառը Ռաֆայել Լեմկինի պատվին փողոց անվանակոչելու հարցն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինի պատվին Երևանում փողոց անվանակոչելու հարցն այսօր՝ նոյեմբերի 27-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստում բանավեճի առիթ դարձավ:

Օրակարգային հարցերից մեկով առաջարկվեց Լեմկինի անունով կոչել Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին, «Լույս» խմբակցության անդամները, սակայն, դեմ էին և հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

«Դեռ մի կողմ թողնենք այն, որ փակուղիները չեն անվանակոչվում, բայց այն, որ ինչ-որ մեկին ներկայացնենք՝ սա Լեմկինի անվան փակուղի է, լավ չի հնչում: Եվ ես զարմանում եմ, որ նորից կանգ եք առել այդ փակուղու վրա, երբ Երևանում, պարտադիր չէ՝ կենտրոնում, կարելի էր գտնել փողոց և անվանակոչել կամ անվանափոխել: Դուք ուզում եք հավերժացնել պարոն Լեմկինի հիշատակը, բայց նրա անունով փակուղի կոչելով՝ նրա անունը չի հավերժացվում, վստահեցնում եմ»,- հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Հարցը, ամեն դեպքում, քվեարկության դրվեց և հաստատվեց:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Լեմկինը հրեական ծագմամբ լեհ իրավագետ է, որն էական ներդրում է ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում:

 

Մանրամասները՝ տեսանյութում