Երևանի ավագանու արտահերթ նիստը` ՈՒՂԻՂ
Տեսանյութեր
27.11.2018 | 11:03Երևանի ավագանին այսօր՝ նոյեմբերի 27-ին արտահերթ նիստ է գումարել: Նիստի օրակարգում 6 հարց է:
Օրակարգային հարցերից մեկը վերաբերում է «Երևան-2800» մշակութային հիմնադրամի 47 միլիոն 463 հազար դրամ արժեքով գույքը որպես նվիրատվություն ընդունելու հարցը: Մեկ այլ որոշման նախագծով Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով որոշում կկայացվի աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին: