Ոստիկանությունը երբևիցե չի եղել այսքան թույլ և նվաստացված իշխանության կողմից․ Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ը չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
Բոլորը

«Հանրապետական» կուսակցության ընտրացուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ մինչ արտահերթ ընտրություններին իր մասնակցությունը, բազմիցս դրանց մասին խոսել է և հնչեցրել տեսակետ, որ այս ընտրություններով որևէ լավ բան չի կարող լինել երկրում, քանի որ չի հաստատվի ներքաղաքական կայունություն, իսկ դեկտեմբերի 9-ին արձանագրված ընտրությունների արդյունքները ամբողջությամբ այլ կլինեն մի քանի ամիս անց։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորի թեկնածուն՝ շեշտելով, որ ընտրություններ են տեղի ունենում բացառապես մեկ մարդու որոշմամբ։

«Ընտրությունները փաթաթված են մեր հասարակությանը, իսկ իշխող վարչախումբն ամեն ինչ անում է, որ ստվեր գցի ընտրությունների լեգիտիմության վրա՝ կիրառելով վարչական ռեսուրս»,- ասաց Շահնազարյանը։

Վերջինս խոսեց նաև երկրին սպառնացող արտաքին և ներքին  մարտահրավերների մասին և առանձնացրեց, իր բնորոշմամբ, ներքին մարտահրավերներից մեկը:

«Պատկերացնում եք՝  ի՞նչ է կատարվում․ համաներում՝ 2 տարի առաջ պետության դեմ կատարված ահաբեկչական գործողություն կատարողների նկատմամբ։ Ոչ միայն ներում է պետության դեմ կրակոց արձակած կրակողներին, այլ նաև ասում է, որ համաներման որոշումը պետք է ընդունեն նաև զոհված զինվորների հարազատները։ Այդ մարդկանց ազատ արձակելը լրջագույն հարված էր իրավապահ համակարգին․ ոստիկանությունը երբևիցե չի եղել այսքան թույլ և նվաստացված իշխանության կողմից, իսկ այսօրվա ոստիկանապետն այս մասին պետք է մտածի»,- ասաց Շահնազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։