«Իմ քայլը» դաշինքը լինելու է բացարձակ հաղթող, մյուս ուժերը հայտարարում են, թե հենց իրենք են լինելու երկրորդ ուժը. «Ժողովուրդ»

Լուրեր

20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը երեկվանից մեկնարկել է: Նկատենք, որ խորհրդարանական այս ընտրությունները մի քանի կարեւոր առանձնահատկություն ունեն. սա լինելու է թավշյա հեղափոխության ճանապարհին եզրափակիչ քայլը՝ ՀՀ-ում ամբողջական իշխանափոխության գործընթացի ավարտը:

Մոտ երկու տասնամյակի ընդմիջումից հետո իշխանությունը ձեւավորել է ՀՀ քաղաքացին` վստահ լինելով, որ այս ընտրություններում ընտրակեղծիքներ տեղի չեն ունենա, իր կամքի վրա չեն բռնանա, քվեն չեն գողանա: Ըստ այդմ` ՀՀ-ում վերականգնվելու է իշխանության լեգիտիմությունը:

Միաժամանակ նկատենք, որ ընտրությունների արդյունքներն առավել քան կանխատեսելի են. որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը լինելու է բացարձակ հաղթող, չի կասկածում ոչ ոք, անգամ Փաշինյանի ընդդիմախոսներն են հայտարարում այդ մասին, միայն թե այդ ամենը պատճառաբանում են թավշյա հեղափոխությանը հաջորդած ոգեւորությամբ:

Այս համատեքստում «Իմ քայլը» դաշինքից բացի ընտրություններին մասնակից մյուս ուժերը չեն խոսում հաղթանակի, իշխանության գալու մասին, այլ հայտարարում են, թե հենց իրենք են լինելու երկրորդ ուժը: Ասել է թե` 11 քաղաքական ուժերից 10-ն այս ընտրություններում պայքարում է երկրորդ տեղի համար` ի սկզբանե ընդունելով Փաշինյանի ղեկավարած ուժի հաղթանակը, մի հանգամանք, որ նախկինում երբեւէ չէր եղել: Մնում է` այսքանից հետո նոր իշխանությունն արդարացնի հասարակության սպասելիքները, որովհետեւ մեծ առավելությամբ հաղթանակը նաեւ մեծագույն պատասխանատվություն է, մեծագույն բեռ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: