Զելենսկիի աշխատակազմի ղեկավարը ՀՀ-ում «ուկրաինական սցենարի» մասին Պուտինի հայտարարություններին է անդրադարձել

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը չի բացառում Ռուսաստանի ագրեսիան Հայաստանի դեմ. Մոսկվան դրա համար ունի բոլոր հնարավորությունները։ Այս մասին նա հայտարարել է «Անվտանգության ճարտարապետություն» ֆորումի ժամանակ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։

Բուդանովին խնդրել են մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Հայաստանում «ուկրաինական սցենարի» կրկնության հնարավորության վերաբերյալ․ հնարավոր է պատերազմի՞ սցենար, սադրանք, թե՞ այլ բան։

«Սա բացարձակապես նորություն չէ։ Նման ազդանշանները, ասենք, սկսվել են երկու տարի առաջ։ Իմ անձնական կարծիքով՝ այո՛, դա միանգամայն իրատեսական է»,- ասել է Բուդանովը։

Նա, միաժամանակ, հավելել է՝ Հայաստանի և Ռուսաստանի ուժը համեմատելն «անիմաստ է», և «բոլորը հասկանում են դա»։

«Գլխավոր հարցն այն է՝ արդյո՞ք նրանք կկարողանան բավականաչափ պառակտել հասարակությունը, որպեսզի հիմնավոր փաստարկներ ներկայացնեն հաջորդ քայլը ձեռնարկելու համար։ Դա քննարկելի հարց է։ Ես չգիտեմ, բայց հուսով եմ՝ չեն կարողանա»,- հավելել է նա։

Մոսկվայի և Երևանի ռազմական կարողությունների մասին հստակեցնող հարցրին Բուդանովը պատասխանել է․ «Ռուսաստանն ունի կարողություններ Հայաստանի դեմ»։

Աստանայում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Հայաստանը կարող է բախվել «ուկրաինական սցենարի» իր եվրաինտեգրման ձգտումների պատճառով։

«Ես արդեն նշել եմ այդ մասին։ Ուկրաինայի ճգնաժամը սկսվեց ԵՄ-ին անդամակցելու փորձերից։ Մենք դեմ չէինք դրան»,- հայտարարել էր Պուտինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի