Բանակի մասին մտածող ՀՀԿ-ականներին պիտի ստիպել ուտել զինվորին իրենցից ժառանգություն մնացած ուտելիքը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Եվ էսօր Հանրապետական կուսակցությունը դուրս է եկել մեյդան, էդ տապանաքարի նման պլակատներն էլ սարքել են սևով.. և ճիշտ էլ արել են, որովհետև այս ընտրությունները պետք է արձանագրեն Հանրապետական թալանչիների քաղաքական մահը: Եվ էս ընտրություններով Հանրապետականին, որը քսան և ավելի տարի թալանել է երկիրը, պետք է նետել քաղաքական աղբանոցը»,- այսօր Մարալիկ քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակում ունեցած ելույթում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը քարոզարշավը սկսել է Թալին քաղաքից:

«Էսօր ասում են՝ եթե մտահոգ եք բանակով, քվեարկեք ՀՀԿ-ի օգտին, այ բանակը քսան տարի թալանած սերմացու գողացող մկներ, դուք դեռ բարոյական իրավունք ունե՞ք բանակի մասին խոսել, դուք, որ մեր զինվորին «մայկա տռուսիկով» չեք կարողացել ապահովել: Բանակի մասին մտածող Հանրապետականներին պետք է բռնել և ստիպել, որ իրենք մի շաբաթ ուտեն էն, ինչ որ իրենցից ժառանգություն ստացած և իներցիայով, դեռ դրվում է մեր զինվորի սեղանին»,- իր խոսքում ասաց Փաշինյանը՝ մեջբերելով Հանրապետականի կարգախոսը:

Վարչապետի պաշտոնակատարը կոչ արեց՝ նրանց «ձայները կտրել և բանակի մասին ծպտուն չհանել», ասաց. «Էն , ինչ դուք արել եք բանակի հետ, կոչվում է ազգային դավաճանություն ոչ միայն բարոյական, այլ նաև քրեական իմաստով: Զինվորի հացը գողացած ոչ մի ստահակ չի խուսափի պատասխանատվությունից, նրանք հայտնվելու են բանտում»:

Եվ մինչ Փաշինյանը ելույթ էր ունենում, մարալիկցիները նրան զուգահեռ վանկարկում էին. «Արտա՛կ հեռացիր»: Խոսքը Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանի մասինն է, ում բնակիչները մեղադրում են գողության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում: