Օվերչուկը տրամաբանական է անվանել ՀՀ-ի հետ գազային համաձայնագրերի վերանայումը՝ ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու՝ Հայաստանի որոշումը տրամաբանական կդարձնի Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի վերանայումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է Ինտերֆաքսը։

«Եթե Հայաստանը հայտարարում է, որ այլևս չի տեսնում իրեն Ռուսաստանի հետ դաշինքի մեջ, Եվրասիական տնտեսական միությունում, ապա, բնականաբար, հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք պետք է շարունակենք մասնակցել այս համաձայնագրին։ Սա տրամաբանական է և արդարացի»,- ասել է նա՝ նշելով, որ համաձայնագրերն այժմ ուժի մեջ են մնում։

Հիշեցնենք, որ «Կոմերսանտը», հղում անելով Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակին, հաղորդել էր, թե Ռուսաստանը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն դադարեցնել 2013 թվականի դեկտեմբերին հանրապետություն բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։

Ավելի ուշ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը հայտնել էր, որ հայկական կողմը Ռուսաստանից որևէ նամակ կամ դիմում չի ստացել։

Օվերչուկը, սակայն, չի բացառել հնարավորությունը, որ ԵՏՄ երկրների ղեկավարներն Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կքննարկեն այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Հայաստանի կողմից եվրոպական չափանիշներին և տեխնիկական պահանջներին անցնելուց հետո։ Նրա խոսքով՝ Հայաստանը «բավականին ակտիվորեն աշխատում է եվրոպական չափանիշներին և տեխնիկական կանոնակարգերին անցնելու ուղղությամբ»։

«Այս առումով, ԵՏՄ անդամ պետությունները կարող են բախվել տնտեսական ռիսկերի, որոնք նույնպես պետք է գնահատվեն։ Իրականում, սա է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում քննարկումների համատեքստը, եթե պետությունների ղեկավարները համաձայնեն քննարկել այս թեման։ Այստեղ կան ակնհայտ ռիսկեր, և դրանք պետք է գնահատվեն»,- ասել  Ռուսաստանի փոխվարչապետը։

Միաժամանակ, Օվերչուկը հայտարարել է, որ  Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵՏՄ-ից, քանի որ հստակ գիտակցում է անդամակցությունից ստացվող օգուտները։ Նա նաև բացառել է Աստանայում Եվրասիական տնտեսական միության  գագաթնաժողովում Հայաստանի դեմ սահմանափակող միջոցառումների ընդունումը։

«Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին խոսք չկա։ Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է կոնսենսուս, և Հայաստանը, ինչպես գիտենք, չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Նրանք լավ գիտակցում են ինչպես արտոնությունների շրջանակը, այնպես էլ ԵՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը։ Առևտրի այս ծավալը մեծապես հնարավոր է դարձել Հայաստանի համար գոյություն ունեցող արտոնյալ ռեժիմների շնորհիվ։ Դրանք ներառում են զրոյական մաքսատուրքեր, ներդաշնակեցված ստանդարտներ և ներդաշնակեցված տեխնիկական կանոնակարգեր։ Այսօր մեր շուկաները բաց են, և ապրանքների տեղաշարժն ազատ է։ Հետևաբար, հայերը լավ գիտակցում են Եվրասիական տնտեսական միությանը մասնակցության առավելությունները, և նրանք չեն ցանկանում դուրս գալ»,- լրագրողներին հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի