452 հազար դոլար՝ 3 ամսում․ քաղաքական գովազդների նոր ռեկորդները

Լուրեր

14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
Բոլորը

Նախընտրական քարոզարշավի թեժացմանը զուգընթաց «կենացները քաղցրանում» են նաև Meta-ի հարթակներում․ միայն 7 օրում՝ մայիսի 17-ից մայիսի 23-ը, Facebook և Instagram-ում քաղաքական 543 միավոր գովազդի համար վճարվել է գրեթե 72 հազար դոլար, իսկ 3 ամսվա ընթացքում քաղաքական ուժերն ու գործիչները 2250 միավոր գովազդի համար ծախսել են ավելի քան 452 հազար դոլար։

Այս հարթակներում առաջատարը «Ուժեղ Հայաստան» էջն է՝ կից և փոխկապակցված էջերով՝ «Երիտասարդական կառույց/Ուժեղ Հայաստան», «Սամվել Կարապետյան», ու «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Մեսրոպ Առաքելյան», «Մանե Թանդիլյան»։ Այս  բոլորն իրար հետ 3 ամսում Meta-ին վճարել են 287 հազար դոլար 1330 միավոր գովազդի համար։

Երկրորդ խոշոր քաղաքական գովազդատուն ևս չի փոխվել․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը և փոխկապացված էջերը՝ C News, Civic, «Տիգրան Ավինյան» 287 միավոր գովազդի համար ընդհանուր ծախսել են 68 հազար դոլար։

Երրորդ տեղում մնում է «Ռոբերտ Քոչարյան» էջը․ սոցհարթակներում քաղաքական գովազդներ է սկսել պատվիրել նաև «Հայաստան դաշինք»-ի էջը։ Դրանց ընդահնուր ծախսը եռամսյակի համար կազմել է 57 հազար դոլար 162 միավոր գովազդի համար։

Նրանց հաջորդում են «Միասնության թևեր»-ը և Արման Թաթոյանը՝ գրեթե 17 հազար դոլար 70 միավոր գովազդի համար։

Meta-ի հարթակներում նախորդ եռամսյակում քաղաքական գովազդներ են պատվիրել նաև «Լուսավոր Հայաստանը»՝ 8703 դոլար 43 միավոր գովազդի համար, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 4997 դոլար 132 միավոր գովազդի համար, Արման Բաբաջանյանը՝ 2848 դոլար 105 միավոր գովազդի համար, «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը՝ 1625 դոլար 19  միավոր գովազդի համար, «Անդրանիկ Թևանյան» էջը՝ 798 դոլար 66 միավոր գովազդի համար, «Բոլորին դեմ եմ»-ը՝ 779 դոլար 24 միավոր գովազդի համար, Հայ ազգային կոնգրեսը՝ 1664 դոլար 11 միավոր գովազդի համար, և «Հայկ Մարության»-ը՝ 503 դոլար 1 միավոր գովազդի համար։

Ուշագրավ է, որ որոշ դեպքերում քաղաքական ուժերն ու գործիչներն իրենց պատվիրած գովազդների համար ֆինանսավորման աղբյուրը չեն հրապարակայնացրել, օրինակ՝ Արման Թաթոյանը (1244 դոլար), ՔՊ-ն (806 դոլար)։ Որոշ դեպքերում էլ անձերն իրենք են վճարել իրենց էջերով տարածվող քաղաքական գովազդների համար, օրինակ՝ Սամվել Կարապետյանը, Տիգրան Ավինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արման Բաբաջանյանը։

Մինչդեռ օրենքը պահանջում է՝ կուսակցության համար կատարվող բոլոր ծախսերը պետք է իրականացվեն կուսակցությունների բյուջեներից՝ անկանխիկ եղանակով, իսկ ընտրությունների համար բոլոր ծախսերը՝ նախընտրական հիմնադրամներից՝ կրկին անկանխիկ եղանակով։

Գայանե Խաչատրյան