Այս խորհրդարանը շատ շուտ սպառվելու է, 2 տարի անց նորից ընտրություններ կլինեն. Վարուժան Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Շատ ցանկալի կլիներ, որ պարոն Սեֆիլյանը գլխավորեր մեր ցուցակը, նրա մեծ ճանաչումն ու հեղինակությունը որոշակի կարևոր գործոն են՝ մեր կուսակցության առաջընթացն ապահովելու համար: Բայց գաղտնիք չէ, որ նա փաստացի զբաղվում է քաղաքականությամբ։ Պարոն Սեֆիլյանը մեր շարժման լիդերն է և, կարծում եմ, տարբերությունը շատ մեծ չի լինի»,- այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանը։

«Սասնա Ծռեր»-ի ցուցակը գլխավորող Ավետիսյանից տեղեկացանք, որ իրենք ընտրություններին կմասնակցեն «Ժամանակն է» կարգախոսով։ Նա բարձր է գնահատում կուսակցության շանսերը․«Մենք արդեն խորհրդարանում ենք»։ Վարուժան Ավետիսյանը, միաժամանակ, համաձայն չէ պնդումների հետ, թե իրենք ծայրահեղական են, ասում է՝ դա հակաքարոզի արդյունք է. «Մենք դա կարող ենք հանդուրժել, չընդունել, պարզապես փորձում են այնպես անել, որ մենք չանցնեք խորհրդարան, ինչն անհնարին է: Փորձում են լուծել հարցը, որպեսզի մենք հնարավորինս քիչ թվով պատգամավորներով ներկայացված լինենք»։

Վարուժան Ավետիսյանի պնդմամբ՝ այս խորհրդարանն անցումային է և կարճ ժամանակ անց կսպառի իրեն: Հենց այդ պատճառով էլ իրենց նախընտրական ծրագիրը երկամյա է. «Սա անցումային վիճակ է, մենք չունեցանք այն անցումային խորհրդարանը, որը կարող էինք ունենալ՝ ըստ մեր հեղափոխական ծրագրի: Բայց կյանքի պահանջներն օբյեկտիվ են, և մենք տեսնում ենք, որ այս խորհրդարանը սպառվելու է շատ շուտ»:

Անդրադառնալով հարցին, թե Պավել Մանուկյանի աղմկահարույց հարցազրույցից հետո արդյո՞ք հանդիպում կամ քննարկում եղել է, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Ես դատարանում խոսել եմ Պավել Մանուկյանի հետ, ժամանակ և հնարավորություն չի եղել մանրամասն ամեն ինչի անդրադառնալու, բայց, իմ ներքին համոզմամբ, նորից մեր հարաբերությունները ջերմացնելու, նախկին վիճակին բերելու հնարավորություններ կան, և ուզում եմ, որ դրանք ամբողջությամբ վերականգնվեն, նախկին թյուրիմացական վիճակը հարթվի և մնա մոռացված անցյալի մի կտոր»։

Մանրամասները՝ տեսանյութում;

Լիլիթ Շաբոյան