Շիրակի և Սյունիքի մարզերում արդիականացվել են հիդրոերկրադինամիկական ավտոմատ ցանցերի կայանները

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Սեյսմիկ վտանգի հուսալի մոնիթորինգի ապահովման նպատակով ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ում շարունակվում են սեյսմիկ մոնիթորինգի ազգային բազմապարամետրային դիտացանցի արդիականացման աշխատանքները: Օրերս Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետները տեղադրեցին հերթական` 11-րդ և 12-րդ սարք-սարքավորումները Շիրակի մարզի Ազատան և Սյունիքի մարզի Խնածախ համայնքներում գտնվող հիդրոերկրադինամիկական հորատանցքերում: Երկու դիտակայաններն էլ սեյսմիկ մոնիթորինգի ազգային բազմապարամետրային դիտացանցի հիդրոերկրադինամիկական լոկալ ցանցի առավել զգայուն կայաններից են, որոնք տարբեր տարիներին գրանցել են մի շարք ուժեղ և միջին ուժի երկրաշարժերի նախանշաններ:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական օժանդակությամբ 14 հիդրոերկրադինամիկական դիտակայանների արդիականացման համար ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ին են տրամադրվել թվային ավտոմատ նոր սարքավորումներ: Դրանցից 12-ն այսօր արդեն իսկ արդիականացված են և այդ հորատանցքերից ստացվում, մշակվում են ստորգետնյա ջրերի մակարդակի, հորատանցքում մթնոլորտային ճնշման և ջրի ջերմաստիճանի տվյալները, որոնք կարճ ժամանակում ավտոմատ փոխանցվում են Գառնիում տեղակայված ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալների հավաքման և օպերատիվ մշակման բաժին:

Այսպիսով, սեյսմիկ վտանգի գնահատման տվյալների բազան համալրվում է սեյսմիկ մոնիթորինգի կարևորագույն տվյալներով, որն էլ օգտագործվում է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքներում: Մոտ ապագայում հիդրոերկրադինամիկական լոկալ ցանցի բոլոր հորատանցքերի արդիականացման աշխատանքները կավարտվեն: Դրա շնորհիվ էապես կբարձրանա տվյալների ճշտությունը, դրանք կստացվեն իրական ժամանակում` կրճատելով օպերատիվ մշակման ժամանակը, կչեզոքացվի մարդկային գործոնը, և կնվազեն ցանցի սպասարկման ծախսերը: Հնարավոր կլինի նաև առավել արագ և ճշգրիտ գնահատել Հայաստանի և Արցախի տարածքներում ընթացիկ սեյսմիկ վտանգը: