ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցչի հետ քննարկվել են առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրախախտումների դեմ պայքարին վերաբերող հարցեր

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Էնիրա Բրոնիցկայան հանդիպում է ունեցել դատախազությունում գործող ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խմբի ներկայացուցիչներ ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի և ՀՀ գլխավոր դատախազության՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանի հետ:

 

Հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է համապետական նշանակության ընտրություններին ընդառաջ նման հանդիպումների կայացումը:

 

Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ գլխավոր դատախազի հրամանով դատախազության համակարգում ստեղծված աշխատանքային խմբի խնդիրն է  2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումների, քաղաքացիների հաղորդումների և ահազանգերի գրանցումն ու հաշվառումը, դրանց ստուգման, նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելը, ինչպես նաև հանրային իրազեկման մեխանիզմներով այդ աշխատանքների հրապարակայնության ապահովումը:

 

Սևակ Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ իրավապահ մարմինները վճռական են տրամադրված՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ քվեարկության և քվեների հաշվարկի գործընթացների բնական և հանգիստ ընթացքն ապահովելու, հնարավոր ընտրախախտումները կանխելու, իսկ հանցավոր դրսևորումներ լինելու դեպքում մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել քրեական օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին: Նշվել է, որ քրեական հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը խստացվել են, ինչն ունի առաջին հերթին կանխարգելիչ նշանակություն: Բացի այդ փոփոխությունների արդյունքում ընտրական առանձին հանցատեսակներ այլևս համարվում են ծանր կամ առանձնպես ծանր, ինչը թույլ է տալիս այդ հանցագործության փաստերով իրականացնել օպերատիվ-հետախուզական այնպիսի գործողություններ, որոնք մինչ այդ թույլատրելի չէին:

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչը հետաքրքրվել է նաև 2017թ. տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտման դեպքերի քննության արդյունքներով: Աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից նշվել է, որ քննված բազմաթիվ քրեական գործերով առկա են մեղադրական դատավճիռներ: Դրանցից 5-ով, անհամաձայնություն հայտնելով պատիժը պայմանականորեն չկիրառելու դատական ակտերի հետ, դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոքներ, որոնցից 4-ը բավարարվել է. բեկանել են առաջին ատյանի դատարանի որոշումները և նշանակել ռեալ ազատազրկում: Սևակ Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս հարցում ՀՀ դատախազությունը որդեգրել է ավելի խիստ քրեական քաղաքականություն:

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համագործակցել ընտրությունների ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ  տեղեկատվության փոխանակման շրջանակներում: