Գաբրիել Ղազարյանը չի միջամտի Բռնցքամարտի ֆեդերացիայի խնդիրներին, կողմնակից է հարցերն օրենքի շրջանակում լուծելուն

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով պետությունից ֆեդերացիաներին հատկացվող գումարների ավելացմանը, նշեց, որ գումարների ավելացման համար արդեն իսկ ծրագիր է ներկայացվել ՀՀ կառավարություն, քանի որ նախաօլիմպիական տարում անելիքները շատ են:

Խոսելով ֆեդերացիաներից մեկում՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում, տիրող իրավիճակի մասին, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ նախարարությունը որևէ կողմի չի պաշտպանում, այլ կողմնակից է հարցերն օրենքի շրջանակում լուծելուն։

Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց նաև մարզիկների նվաճած մեդալների վիճակագրությունն ու ասաց, որ 2018թ.-ի մեկնարկից մինչ այժմ բոլոր մարզաձևերից հայ մարզիկները վաստակել են 173 մեդալ։

«4 մարզաձևեր դեռևս չեն ավարտել մարզական տարին և մի քանի մեդալների սպասելիքներ դեռ կան: 2019 թվականը հայկական սպորտում դժվար և ծանր է լինելու: Պատճառն այն է, որ տարին նախաօլիմպիական է: Բացի այդ, 2019 թվականին Մինսկում կայանալու են երկրորդ եվրոպական խաղերը: Այս պահին ունենք մեկ ուղեգիր թիավարություն մարզաձևից, իսկ եվրոպական խաղերի 10 մարզաձևերից մասնակիցները կարող են Տոկիո-2020-ի ուղեգրեր նվաճել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։